Տեսություն

Ինչպես արդեն գիտենք. 
Արտաքին հիշող սարքի վրա որոշակի անվանումով պահպանված ինֆորմացիան անվանում են  ֆայլ:
Ֆայլերի անվանումները կազմվում են երկու մասից, որոնք իրարից բաժանվում են կետով՝ հետևյալ կերպ՝ անուն . ընդլայնում:
  
Ֆայլի անունը որոշակի քանակությամբ պայմանանշանների հաջորդականություն է, իսկ ընդլայնումը սովորաբար բնորոշում է, թե տվյալ ֆայլը որ կիրառական ծրագրի աշխատանքի արդյունքում է ստեղծվել։
Ֆայլերի անվանումների մեջ չի կարելի օգտագործել  / * : " < > | ? \ նշանները։
 
Ֆայլը բնորոշվում է անվամբ ու ընդլայնմամբ կազմվող անվանումով, ստեղծման (վերջին խմբագրման) ամսաթվով ու ժամանակով, արտաքին հիշող սարքի վրա զբաղեցրած հիշողության ծավալով և այլն։ Միևնույն նպատակին ծառայող ֆայլերը սովորաբար միավորում են ցուցակի (թղթապանակի)  մեջ, որն այսուհետև կանվանենք ֆայլադարան:
  
Սկավառակի վրա պահպանվող ֆայլերի և ֆայլադարանների համախումբը կազմում է սկավառակի ֆայլային համակարգը, որի կառուցվածքը կարելի է ներկայացնել հատուկ սխեմայի, այսպես կոչված՝ ծառի տեսքով:
 
car.png
 
Ֆայլային համակարգում ներառված ֆայլադարանների և ֆայլերի հասցեները սկսվում են տվյալ սկավառակի համար միակ \(հիմնային\)  \(ֆայլադարանից\). հիմնային ֆայլադարաններն անվանումներ չեն ունենում։
 
Ֆայլադարանները կարող են լինել մեկը մյուսի մեջ ներառված և այս դեպքում ներառված ֆայլադարանն անվանում են ենթաֆայլադարան։ 
Ուշադրություն
Ի տարբերություն այլ ֆայլադարանների՝ հիմնային ֆայլադարանը ջնջել հնարավոր չէ։
Հասցե նշելիս հաջորդաբար ներառված յուրաքանչյուր բաղադրիչի (ֆայլադարան, ֆայլ) անվանում սկսվում է «/» կամ «\»պայմանանշանով։ Օրինակ՝ հիմնային ֆայլադարանի Nkarner  ենթաֆայլադարանի հասցեն կարտահայտվի C։/Nkarner կամ C։\Nkarner,  իսկ հիմնային ֆայլադարանի Nkarner  ենթաֆայլադարանի Sona  ենթաֆայլադարանի 025  ենթաֆայլադարանի  s2.jpg  ֆայլի հասցեն՝  C։/Nkarner/Sona/025/s2.jpg կամ  C։\Nkarner\Sona\025\s2.jpg գրառումներով։
Աղբյուրները
Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան,  Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012