Տեսություն

Օբյեկտը կամ օբյեկտների խումբն այլ ֆայլադարան տեղափոխելու  համար անհրաժեշտ է.
  • ընտրել տեղափոխման ենթակա օբյեկտը կամ օբյեկտների խումբը,
  • օբյեկտը կամ օբյեկտների խումբը Computer  պատուհանի Organize  կոճակով բացված մենյուի Cut հրամանով հեռացնել՝ փոխանակման բուֆերում պահպանելով,
  • բացել այն ֆայլադարանը, ուր պետք է տեղափոխել օբյեկտը կամ օբյեկտների խումբը,
  • Computer  պատուհանի Organize  կոճակով բացված մենյուի Paste  հրամանով փոխանակման բուֆերի պարունակության պատճեն տեղադրել բացված ֆայլադարանում։
 
organize.png
 \(Organize\) մենյու
  
  
Օբյեկտը կամ օբյեկտների խումբն այլ ֆայլադարան կարելի է տեղափոխել նաև հետևյալ կերպ.
  • ընտրել տեղափոխման ենթակա օբյեկտը կամ օբյեկտների խումբը,
  • սեղմած պահելով մկնիկի ձախ սեղմակը՝ օբյեկտը կամ օբյեկտների խումբը մկնիկի տեղաշարժմամբ տեղափոխել անհրաժեշտ ֆայլադարան:
Օբյեկտի վրա մկնիկի աջ սեղմակով բացված ենթատեքստային մենյուի Cut  և Paste հրամանները համարժեք են Computer  պատուհանի Organize կոճակով բացված մենյուի համանուն հրամաններին։
Աղբյուրները
 Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան,  Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012