Տեսություն

Քանի որ համակարգչի արտաքին հիշող սարքերի վրա պահպանված ինֆորմացիան ջնջելիս հնարավոր է սխալմամբ արժեքավոր տվյալներ կորցնել, ապա Windows օպերացիոն համակարգում ջնջելու գործողության համար լրացուցիչ միջոցներ են նախատեսվել. օբյեկտը ջնջելուց առաջ համակարգն առաջարկում է այն ջնջել՝ պահպանելով Recycle Bin (Զամբյուղ) համակարգային ֆայլադարանում։
  
Զամբյուղը (Recycle Bin) կոշտ սկավառակի վրա հատուկ ձևով կազմակերպված հիշողության տիրույթ է, որը նախատեսված է ջնջված օբյեկտների հետագա պահպանման համար։
Ջնջելուց հետո օբյեկտը Զամբյուղում պահպանելու առաջարկին կարելի է պատասխանել Yes  կամ No կոճակներից մեկով: Yes–ի դեպքում ջնջված օբյեկտն ուղարկվում է Recycle  Bin,  No–ի դեպքում օբյեկտը չի ջնջվում։
 
    delete file.png
    Օբյեկտը ջնջելուց հետո այն Զամբյուղում պահպանելու վերաբերյալ
                          բացված երկխոսության պատուհան
 
 
Այսպիսով, պատահմամբ ջնջված և Զամբյուղում պահպանված օբյեկտներն անհրաժեշտության դեպքում կարելի է նորից վերականգնել, իսկ մնացածները, ջնջման ենթակաները՝ վերջնականապես ջնջել նաև Recycle  Bin-ից։

Զամբյուղը բացելու համար անհրաժեշտ է.
  • մկնիկի ցուցիչը տեղադրել Recycle  Bin  recycle bin.png տարբերանիշի վրա,
  • կրկնակի սեղմել ձախ սեղմակը։
restore.png
Աղբյուրները
 Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան,  Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012