Տեսություն

Ինչպես գիտեք, մարդն ինֆորմացիա է ստանում հաղորդակցման հնարավոր բոլոր եղանակներով՝ մարդկանց հետ բանավոր շփում, տպագիր հրատարակություններ, ռադիո, հեռուստացույց, հեռախոս, համակարգիչ և այլն։
Օրինակ
Ենթադրենք, Դուք ցանկանում եք «ԻմԴպրոց» կայքում փնտրել հանրահաշիվ առարկայից \(7-\)րդ դասարանում դասավանդվող «Նման անդամների միացում» թեման և ուսումնասիրել այն: Երբ Դուք մուտք գործեք կայք, կտեսնեք «Առարկաներ» հղումը, որին սեղմելով կբացվի առարկաների ցանկը:
 
առարկաներ.png
 
Անհրաժեշտ ինֆորմացիան պետք է փնտրել «Հանրահաշիվ» բաժնում, որտեղ ինֆորմացիան նորից կարգավորված է՝ ըստ դասարանների: Դուք պետք է ընտրեք «\(7-\)րդ դասարան» հղումը և թեմաների բացված ցանկից գտնեք «Նման անդամների միացում» թեման:
 
դասարաններ.png
 
Կարծես՝ այնքան էլ բարդ չէր։ «ԻմԴպրոց» կայքում առկա նյութերի շտեմարանը ինֆորմացիայի կարգավորված աղբյուր է, որում «արտացոլվածը» այն ամենաէականն է, որն օգնում է փնտրումն իրականացնել արդյունավետ մեթոդով։
Աղբյուրները
 Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան,  Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012