Ինչպես գիտենք, համակարգչային ինֆորմացիայի պահպանման համար նախատեսված հիշող սարքերը լինում են երկու տիպի՝ օպերատիվ և արտաքին  հիշող սարքեր։
Օպերատիվ հիշողությունը կարճաժամկետ հիշող սարք է։
Համակարգչի օպերատիվ հիշողության մեջ եղած ինֆորմացիան ոչնչանում է, երբ էլեկտրական սնուցումն անջատվում է։
օպերատիվ.png
  
Արտաքին հիշողությունում  պահպանվող ինֆորմացիան պահպանվում է այնքան, որքան պետք է։
 
Անհատական համակարգիչների համար արտաքին հիշող սարքերը հիմնականում կոշտ \((\)վինչեստեր կամ \(HDD\) – \(hard\) \(disk\) \(drive\)\()\) և լազերային (օպտիկական) սկավառակներն են ու ֆլեշ հիշող սարքը։ 
  
drives.png
Կոշտ սկավառակը (վինչեստերը)  համակարգչում ինֆորմացիայի երկարաժամկետ պահպանման հիմնական սարքն է և տեղադրված է համակարգային բլոկում։
Ֆլեշ  հիշող սարքերն ինֆորմացիայի պահպանման ժամանակակից սարքեր են, որոնք համակարգչին միացնելիս որպես կոշտ սկավառակ են ընդունվում։
Լազերային սկավառակները \((\)կոմպակտ դիսկ կամ CD/DVD\()\) ինֆորմացիայի պահպանման արագագործ և հուսալի միջոցներ են։
Տեղյակ եք նաև, որ կոշտ սկավառակն իր արագագործությամբ և ինֆորմացիայի պահպանման ծավալով գերազանցում է թե՛ լազերային սկավառակներին, թե՛ ֆլեշ հիշող սարքերին։ Սակայն կարծում ենք, որ օգտակար կլինի իմանալ նաև դրանց թվային բնութագրերը:  
  
ժամանակակից կոշտ սկավառակները ներկայումս մինչև \(5000\) Գբայթ, լազերային սկավառակները՝ մի քանի հարյուր Մբայթ-ից մինչև մի քանի տասնյակ Գբայթ և ավելի, իսկ ֆլեշ հիշող սարքերը մի քանի Գբայթից մինչև մի քանի հարյուր Գբայթ ծավալով ինֆորմացիա պահպանելու հնարավորություն ունեն։

Օրինակ, եթե \(120\) էջանոց միայն տեքստ պարունակող դասագիրքը զբաղեցնում է մոտավորապես \(0,25\) Մբայթ ծավալով հիշողություն,ապա՝ \(100\)  Գբայթ \((\)\(100\) Գբայթ \(=\) \(100\) x \(1024\) \(=\) \(102400\)  Մբայթ\()\) ծավալով հիշողություն ունեցող կոշտ սկավառակում կարելի է պահպանել մոտ՝ \(102400\) \(:\) \(0,25\) \(=\) \(409600\)  հատ նման դասագիրք։
 
Եթե \(640\) x \(480\)  փիքսել պարունակող գրաֆիկական պատկերը զբաղեցնում է մոտ \(0,88\) Մբայթ ծավալով հիշողություն, ապա \(100\) Գբայթ ծավալով հիշողություն ունեցող կոշտ սկավառակում կարելի է նման ծավալի մոտ \(102400 : 0,88 = 116364\) հատ գրաֆիկական պատկեր պահպանել։

Եթե համարենք, որ դասագրքի բոլոր էջերը \(320\) x \(240\)  փիքսել պարունակող գրաֆիկական պատկեր և տեքստի \(24\)  տող են զբաղեցնում, ապա մեկ էջը կզբաղեցնի \(24\) x \(65 = 1560\) բայթ \(≈1,52\) Կբայթ տեքստի և \(320\) x \(240\) x \(3\) \(=\) \(230400\) բայթ \(=\) \(225\)  Կբայթ ծավալով հիշողություն գրաֆիկական պատկերի համար։
 
Ընդհանուր դեպքում նման դասագրքի մեկ էջը կզբաղեցնի \(1,52  +  225  =  226,52\) Կբայթ \(≈ 0,22\) Մբայթ, իսկ \(120\) էջը՝ \(26.4\) Մբայթ ծավալով հիշողություն։
 
Այսպիսով՝ \(100\)  Գբայթ \((100\) Գբայթ \(=\) \(100\) x \(1024\) \(=\) \(102400\)  Մբայթ) ծավալով հիշողություն ունեցող կոշտ սկավառակում կարելի է պահպանել մոտ \(102400  :  26.4  =  3879\), իսկ \(2\)Գբայթ \(=\) \(2048\)  Մբայթ ծավալով հիշողություն ունեցող լագերային սկավառակի վրա՝ \(2048  :  26.4  ≈ 78\) հատ այդպիսի դասագիրք։
 
Ուշադրություն
Ներկայումս արդեն գործածությունից հանված \(3,5\) դյույմանոց ճկուն մագնիսական սկավառակը  \(1,44\) Մբայթ ծավալով ինֆորմացիա պահպանելու հնարավորություն ուներ։
flopy2.png
Ժամանակակից արտաքին հիշող սարքեր են նաև հիշողության քարտերը, որոնք համարվում են  ֆլեշ հիշասարքեր:
chip1.png
Աղբյուրները
Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան,  Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012