Տեսություն

Ցուցադրումը կարող է տարբեր բաղկացուցիչ տարրեր, այսպես կոչված, ցուցադրման օբյեկտներ ներառել։ Ցուցադրման օբյեկտ է վերնագիրը, տեքստը, կետային և վեկտորային գրաֆիկական պատկերը, աղյուսակը, դիագրամը, տեսաերիզը, երաժշտական հոլովակը։
PowerPoint 2007-ի ցուցադրման սլայդները բաղկացած են հիմնական՝ ձևավորման, մակետի և բովանդակության շերտերից:
սլայդի շերտեր.png

Ձևավորման շերտը  սլայդում կարող է լինել դատարկ կամ պարունակել ֆոնի նկար, ֆոնի գրառում կամ ձևավորման այլ տարրեր։
Մակետի շերտը  թույլատրում է սահմանել ցուցադրման հնարավոր օբյեկտների տիրույթների առկայությունն ու սլայդում դրանց փոխադարձ դիրքը։
Բովանդակության շերտը ներառում է սլայդի փաստացի բովանդակությունը՝ տեքստեր, գրաֆիկական պատկերներ, աղյուսակներ, տեսահոլովակներ և այլն։
PowerPoint 2007-ի միջավայրում որակյալ ցուցադրում ստեղծելը դժվար չէ, քանի որ կարելի է օգտվել այստեղ առկա սլայդների պատրաստի մակետներից։
 
Ուշադրություն
Սլայդի պատրաստի որևէ մակետ ընտրելու համար անհրաժեշտ է.
 
=>  ընտրել Home ներդիրի Slides խմբի  (Layout) կոճակը,
=> բացված Layout պատուհանից ընտրել անհրաժեշտը։
 
maketner.png
Screenshot_19.png
         Սլայդի պատրաստի մակետներ
Two Content մակետը
 
Սլայդի մակետը հնարավորություն է տալիս սահմանել վերնագրի, տեքստի և այլ հնարավոր օբյեկտների դիրքերը։
Ընտրված մակետին համապատասխան, ըստ սլայդի բաղկացուցիչ օբյեկտների՝ հատուկ ձևով եզրագծված տիրույթներ են առաջանում։
Օրինակ
Սլայդի Two Content  մակետն ընտրելու դեպքում այն վերնագրի և երկու հնարավոր այլ օբյեկտների համար նման ընդգծված տիրույթներ կներառի։
Մակետների որոշ տիրույթներ աղյուսակ, նկար, ձայնային ինֆորմացիա, տեսահոլովակ կամ որևէ այլ օբյեկտ տեղադրելու տարբերանշաններ են պարունակում. ընդ որում՝ անհրաժեշտ օբյեկտի տարբերանշանի ընտրությամբ պատուհան է բացվում, որը հնարավորություն է տալիս արտաքին կրիչների վրա պահպանվող որևէ օբյեկտ ընտրել։
Աղբյուրները
 Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան,  Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012