Գրիր բաց թողնված բառը կամ բառակապակցությունը:
 
Որպես պատասխան կարող ես օգտագործել հետևյալ բառերը.
 
պատճենելու, տեղափոխելու, ավելացնելու, \(Delete,\) \(Reset,\) \(New\) \(Slide,\) \(Shapes,\) երկու, մեկ, մի քանի, \(Design,\) \(Review,\) \(View,\) \(Home,\) \(Insert,\) \(Clipboard,\) \(Slides,\) \(Cut,\) \(Paste,\) \(Copy,\) \(Font,\) \(Paragraph,\) առաջ, հետո, հեռացնելու, փոխանակման բուֆերում, սլայդում
 
1. Սլայդը ________ համար անհրաժեշտ է.

\(=>\) ընտրել պատճենման ենթակա սլայդն ու \(Home\) ներդիրի \(Clipboard\) խմբի \(Copy\) կոճակով այն պատճենել փոխանակման բուֆերում,
\(=>\) ընտրել այն սլայդը, որից հետո անհրաժեշտ է պատճենված սլայդը տեղադրել և փոխանակման բուֆերի պարունակությունը \(Home\) ներդիրի \(Clipboard\) խմբի \(Paste\) կոճակով պատճենել այդտեղ։
 
Պատասխան՝
 
2. Սլայդը տեղափոխելու համար անհրաժեշտ է.

\(=>\) ընտրել տեղափոխման ենթակա սլայդն ու այն փոխանակման բուֆերում պահպանելով՝ \(Home\) ներդիրի \(Clipboard\) խմբի ________ կոճակով հեռացնել սլայդների հաջորդականությունից,
\(=>\) ընտրել այն սլայդը, որից հետո անհրաժեշտ է տեղադրել հեռացված սլայդն ու \(Home\) ներդիրի \(Clipboard\) խմբի \(Paste\) կոճակով փոխանակման բուֆերի պարունակությունը պատճենել այդտեղ։