Տեսություն

Շարժապատկերային էֆեկտներ կարելի է կիրառել ինչպես սլայդից սլայդ անցնելիս, այնպես էլ սլայդի վրա տեղակայված օբյեկտների և այդ օբյեկտների առանձին տարրերի վրա։
Երբեմն անհրաժեշտ է լինում տարբեր էֆեկտներ կիրառել նաև տեքստային ցուցակների վրա։
Տեքստային ցուցակների վրա էֆեկտ կիրառելու համար անհրաժեշտ է.
 
\(=>\) նշել ցուցակի այն հատվածը, որի վրա պետք է կիրառել էֆեկտը (ամբողջ ցուցակը կարելի է նշել ցուցակի դաշտի եզրագծի վրա սեղմելով մկնիկի ձախ սեղմակը),
\(=>\) Animations ներդիրի համանուն խմբի animate.png (Animate) կոճակով բացվող ցուցակից ընտրել հետևյալ երեք էֆեկտներից անհրաժեշտը.
  • fade՝ գունաթափում,
  • wipe՝ մաքրում,
  • fly in՝ թռիչք
(ընտրված էֆեկտներից յուրաքանչյուրը կարելի է կիրառել միանգամից ամբողջ ցուցակի վրա՝ All At Once կամ ցուցակի առանձին կետերից յուրաքանչյուրի վրա By 1st Level Paragraphs ձևերի ընտրմամբ),
 
animate1.png
 
\(=>\) Advance Slide բաժնում ընտրել էֆեկտը կիրառելու ձևը։
Animations ներդիրի համանուն խմբի  (Custom Animation) կոճակով բացվող պատուհանի օգնությամբ կարելի է սլայդի օբյեկտների վրա այլ էֆեկտներ ևս կիրառել։ Այստեղ կարելի է սահմանել նաև կիրառված էֆեկտների պարամետրերը։
Աղբյուրները
 Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան,  Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012