Տեսություն

Լսարանի ուշադրությանը ներկայացվող ինֆորմացիան առավել մատչելի է դառնում, երբ զուգակցվում է համապատասխան էկրանային ցուցադրումով։

Համակարգչային ցուցադրումների \((Presentation)\) կիրառումը մատչելի դարձնելու նպատակով հատուկ ծրագրային համալիրներ կան. նման ծրագրային համալիր է  \(Microsoft\)  \(PowerPoint\) \((\)հետագայում  \(MS\) \(PowerPoint\)  կամ \(PowerPoint\)\()\) ծրագիրը, որը \(Microsoft\)  \(Office\) փաթեթի բաղադրիչներից է։
 
Ցանկացած ցուցադրում կազմավորվում է բաղկացուցիչ տարրերից, այսպես կոչված՝ \(սլայդներից։ \) 
\(PowerPoint\) ծրագրի օգնությամբ ստեղծված համակարգչային ցուցադրումը սլայդների որոշակի հաջորդականություն է, որր կարող է պարունակել ներկայացվող ինֆորմացիան լուսաբանող բանավոր խոսքի (ելույթի) ծրագիրը, ներկայացվող նյութի հիմնադրույթները, աղյուսակներ, գրաֆիկներ, նկարներ և այլն։
Ցուցադրման մեջ կարելի է մտցնել ինչպես ձայնային, այնպես էլ տեսաէֆեկտներ, օգտագործել համակարգչային այլ ծրագրերի միջոցով կատարված մշակումներ՝ \(Word\)–ի տեքստ, \(Paint\)ի նկար և այլն։
Համակարգչային ցուցադրումը կարող է բաղկացած լինել միայն մեկ սլայդից, սակայն սովորաբար այն բազմաթիվ սլայդներ է պարունակում։
Ցուցադրումը սկսվում է տիտղոսային սլայդով, որը հիմնականում պարունակում է տվյալ ցուցադրման վերնագիրն ու ընդհանուր բնույթի այլ հարցեր։
Աղբյուրները
Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան,  Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012