Տեսություն

Համակարգչային ցուցադրում ստեղծելու գործընթացն առավել հասկանալի դարձնելու նպատակով տարբեր ռեժիմներ կան։ Անհրաժեշտ ռեժիմն ընտրելու նպատակով կարելի է օգտվել PowerPoint պատուհանի ստորին մասում տեղակայված սլայդների դիտման ռեժիմների կոճակներից.
 
Ուշադրություն
normal.png (Normal) սովորական ռեժիմ,
slide sorter.png (Slide Sorter) սլայդների տեսակավորման ռեժիմ,
slide sower.png (Slide Show) — սլայդների ցուցադրման ռեժիմ։
Առավել հաճախ օգտագործվող սովորական ռեժիմում էկրանի կենտրոնում ցուցադրվում է ընթացիկ սլայդի խոշորացված պատկերը, իսկ էկրանի ձախ եզրի երկայնքով՝ ցուցադրման կառուցվածքը կամ ցուցադրման մեջ առկա սլայդների փոքրացված պատկերները։  
Տեսակավորման ռեժիմում էկրանին ներկայացվում են ցուցադրման բոլոր սլայդները։  
Տեսակավորման ռեժիմը հնարավորություն է տալիս փոփոխել առկա սլայդների ցուցադրման հաջորդականությունը, տեղափոխել դրանք, հեռացնել ավելորդ սլայդները, նոր սլայդներ ավելացնել։
Սլայդների ցուցադրման ռեժիմում կարելի է տեսնել ցուցադրման մեջ առկա տեսաերիզներն ու լսել ձայնային էֆեկտները:
 
Ուշադրություն
  • Սլայդների դիտման ռեժիմը կարելի է ընտրել նաև View ներդիրի Presentation Views խմբի համապատասխան կոճակով։
  • Սլայդների դիտման ռեժիմին կարելի է անցնել նաև F5  ստեղնով։
  • Ցուցադրումն ընթացիկ սլայդից կարելի է սկսել՝ համատեղ սեղմելով Shift և F5 ստեղները։
Աղբյուրները
Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան,  Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012