Տեսություն

Հաճախ անհրաժեշտ է լինում ցուցադրման մեջ եղած տեքստի առանձին հատվածներ (օրինակ՝ ցուցակներ) համարակալել կամ նիշավորել։ 
Որպես կանոն, նիշավորված տեքստի յուրաքանչյուր տողի կամ հատվածի սկզբում կետանշան (bullet) է դրվում, որը PowerPoint-ում կարող է նախապես ընտրված պայմանանշան կամ գրաֆիկական պատկեր լինել։

Ուշադրություն
Տեքստի նշված հատվածը համարակալելու համար անհրաժեշտ է.
 
=> ընտրել Home  ներդիրի Paragraph  խմբի  (Numbering) կոճակը,
=>  բերված պատուհանից ընտրել անհրաժեշտ ձևը։
numbering1.png
 
Ուշադրություն
Տեքստի նշված հատվածը նիշավորելու համար անհրաժեշտ է.
 
=>  ընտրել Home ներդիրի Paragraph խմբի bullets.png (Bullets)  կոճակը,
=>  բերված պատուհանից ընտրել անհրաժեշտ կետանշանը։
bullets1.png
 
Ուշադրություն
Տեքստից համարակալումը կամ նիշավորումը հանելու համար անհրաժեշտ է.
 
=>  նշել տեքստի համապատասխան հատվածը,
=>  ընտրել Home ներդիրի Paragraph խմբի համապատասխան (Numbering կամ Bullets) կոճակը։
 Ամբողջ ցուցակը նիշավորելու կամ համարակալելու համար կարելի է նաև նախ նշել ցուցակը ներառող տիրույթը, ապա կիրառել համապատասխան գործիքը։
Աղբյուրները
Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան,  Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012