Տեսություն

Ցուցադրման թեման պատկերավոր ու ամբողջական ներկայացնելու համար շատ կարևոր է ինչպես տեսաինֆորմացիան, այնպես էլ տեքստային, գրաֆիկական և ձայնային ինֆորմացիան տեղաբաշխելու ունակությունը։

Ուշադրություն
Ցուցադրման մեջ առկա տեքստային ինֆորմացիան կարող է հետևյալ տեսակի տարրեր պարունակել.
  • սովորական տեքստ,
  • վերնագիր,
  • ենթավերնագիր,
  • նիշավորված տեքստ։
Տեքստ ներմուծելու և խմբագրելու գործընթացը PowerPoint-ում նման է մեզ արդեն հայտնի է Word  տեքստային խմբագրիչից։

Ցուցադրման մեջ առկա տեքստի վերնագիրը ներմուծելու (խմբագրելու) համար անհրաժեշտ է նախ դրա համար համապատասխան տիրույթ ընտրել, ապա ներմուծել (խմբագրել) անհրաժեշտ վերնագիրը։ Ակտիվացված համապատասխան տիրույթի շուրջն առաջացած կետագծերով եզրագծված ուղղանկյունը՝ կողմերի և անկյունների վրա նշիչներով վկայում է, որ աշխատում ենք տեքստ խմբագրելու ռեժիմում։
 
տեքստի նշում.png
 
Աղբյուրները
 Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան,  Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012