Տեսություն

Սովորաբար \(PowerPoint-\)ի թողարկումով նոր ցուցադրում է ստեղծվում։
Նոր ցուցադրում ստեղծելու համար կարելի է նաև.
 
Ուշադրություն
\(=>\) office.png \((\)\(Office)\) կոճակով բացված մենյուից ընտրել  new11.png \((New)\) կոճակը,
\(=>\) բերված \(New\)\(Presentation\)պատուհանում ընտրել \(Templates\)  բաժնում առաջարկվող տարբերակներից որևէ մեկն ու սեղմել \(Create\) կոճակը։
 
New1.png 
Templates բաժնում ցուցադրումների որոշ պատրաստի տարբերակներ կան, որոնք այլ կերպ անվանում են շաբլոններ։ Նման շաբլոնների հիման վրա ավելի հեշտ է նոր, սեփական ցուցադրում ստեղծելը։
Ծանոթանանք պատրաստի շաբլոններից մի քանիսին.
 
Ուշադրություն
  • Blank Presentationը ցուցադրման դատարկ բլանկ է բացում։
  • Installed Templatesը առավել հաճախ կիրառվող ցուցադրումների պատրաստի շաբլոններ է տրամադրում։
  • Installed Themesում առկա շաբլոնները թույլատրում են ցուցադրում ստեղծել գունային անհրաժեշտ ձևավորմամբ՝ ձևավորման ստանդարտ թեմայով։
  • My Templatesը հնարավորություն է տալիս ընտրել սեփական շաբլոններից անհրաժեշտը։
templates1.png
                              Installed Templates
 
 
themes.png
                                  Installed Themes
 
Նոր ցուցադրում ստեղծելիս էկրանին նոր պատուհան է բերվում, որի վերնագրի տողում գրվում է \(Presentation\) գրառումն ու կից որևէ բնական թիվ. սա նոր ստեղծվող փաստաթղթի հերթական համարն է, օրինակ՝ \(Presentation4\): Սա \(PowerPoint-\)ի կողմից նոր ստեղծվող ցուցադրմանն ավտոմատ կերպով տրվող անվանումն է, եթե մեր կողմից այլ անուն չի տրվել։
Աղբյուրները
Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան,  Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012