Տեսություն

Ստեղծված ցուցադրումը համակարգչի կրիչներից որևէ մեկի վրա պահպանելու համար անհրաժեշտ է.
 

Ուշադրություն
\(=>\) \(Office\) կոճակով բացվող մենյուից ընտրել saveas1.png (\(Save\) \(As\)) կոճակը,
\(=>\) բերված պատուհանում պահպանման ենթակա ֆայլի համար ընտրել անհրաժեշտ կրիչն ու ֆայլադարանը,
\(=>\)\(File\) \(name\) դաշտում ներմուծել ֆայլի անունն ու սեղմել \(Save\) կոճակը:
save as.png
                                              \(Save\)\(As\) պատուհան
 
Արտաքին որևէ կրիչի վրա պահպանված ցուցադրումը բացելու համար անհրաժեշտ է.
 
Ուշադրություն
\(=>\) \(Office\) կոճակով բացվող մենյուից ընտրել օպեն.png \((Open)\) կոճակը,
\(=>\) բերված պատուհանում ընտրել այն կրիչն ու ֆայլադարանը, որտեղ պահպանվել է պահանջվող փաստաթուղթը,
\(=>\) ընտրել անհրաժեշտ ֆայլն ու սեղմել \(Open\) պատուհանի ստորին աջ մասում տեղադրված \(Open\) կոճակը։
 
open.png
                                            \(Open\) պատուհան
 
Փաստաթուղթը խմբագրելուց (անհրաժեշտ փոփոխություններ կատարելուց) հետո նորից նույն անունով կարելի է պահպանել \(Office\) կոճակով բացված պատուհանի save11.png \((Save)\) հրամանով, նման կոճակ կա նաև արագ հասանելիության վահանակում։
 
\(MS\)\(PowerPoint\) \(2007\)  համակարգն իր միջավայրում ստեղծված ֆայլերին տալիս է \(.pptx\) ընդլայնումը։
Ուշադրություն
  • Նոր ցուցադրում կարելի է ստեղծել նաև ստեղնաշարի \(Ctrl\) և \(N\) ստեղների համատեղ սեղմումով։
  • Արտաքին կրիչի վրա արդեն պահպանված ցուցադրումը խմբագրումից հետո նորից նույն անվամբ կարելի է պահպանել նաև \(Ctrl\) և \(S\) ստեղների համատեղ սեղմումով։
  • Արտաքին որևէ կրիչի վրա պահպանված ցուցադրումը կարելի է բացել ստեղնաշարի \(Ctrl\) և \(O\) ստեղների համատեղ սեղմումով։
Աղբյուրները
Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան,  Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012