Տեսություն

PowerPoint-ում ստեղծվող ցուցադրությունում կարող ենք օգտվել ձևավորման ստանդարտ թեմաներից։
Design ներդիր Themes խմբում  ձևավորման մի շարք թեմաներ են ներառված։ Մինչև ձևավորման թեմա ընտրելը PowerPoint-ն առաջարկում է դիտել առկա թեմաները. ընդ որում՝ մկնիկի ցուցիչը որևէ թեմայի վրա տեղադրելիս ակտիվ սլայդը վերաձևավորվում է դրան համապատասխան ձևով։ Թեմաները ներառող պատուհանը կարելի է բացել դրանց աջից կից slaq.png սլաքով։
 
slaqs.png

Ցուցադրման վրա որևէ ստանդարտ թեմա կիրառելու համարանհրաժեշտ է.

\(=>\) ընտրել Design ներդիրի Themes խմբում առաջարկվող թեմաներից անհրաժեշտը։
Ձևավորման թեման կարելի է կիրառել ինչպես բոլոր սլայդների, այնպես էլ միայն նշված սլայդների համար։
 
Ուշադրություն
Միայն նշված սլայդների վրա կիրառելու համար անհրաժեշտ է մկնիկի ցուցիչը տեղադրել անհրաժեշտ թեմայի տարբերանշանի վրա, սեղմել աջ սեղմակն ու բերված պատուհանից ընտրել  Apply to Selected Slides  տարբերակը, իսկ բոլոր սլայդների վրա կիրառելու համար՝ Apply to All Slides տարբերակը։
Ձևավորման յուրաքանչյուր թեմա գույների որոշակի հավաքածու է պարունակում՝ տեքստի ներկայացման \(2\) գույն, ֆոնի համար \(2\) գույն, օբյեկտները նշելու \(6\) գույն և հիպերհղումների \(2\) գույն։
Ձևավորման թեմայի գույների հավաքածուն փոխելու համար  անհրաժեշտ է.

\(=>\) ընտրել  Design ներդիրի Themes խմբի color.png (Colors) կոճակը,
\(=> \)բերված պատուհանում առաջարկվող հավաքածուներից ընտրել անհրաժեշտը։
colorpatuhan.png 
   Colors  պատուհան
 
Ուշադրություն
Ձևավորման գույների հավաքածուն նշված սլայդների վրա կիրառելու համար  պետք է մկնիկի ցուցիչը տեղադրել անհրաժեշտ հավաքածուի վրա, սեղմել աջ սեղմակն ու բերված պատուհանից ընտրել Apply to Selected Slides, իսկ  բոլոր սլայդների վրա կիրառելու համար՝ Apply to All Slides տարբերակը։ Այս նպատակով կարելի է նաև մկնիկի ձախ սեղմակով ընտրել հավաքածուի անվանումը։
Աղբյուրները
 Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան,  Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012