Տեսություն

PowerPoint-ում ստեղծվող ցուցադրումը կարող է բարձրորակ լինել, եթե օգտվենք ձևավորման ստանդարտ թեմաներից։
Վերջիններս ձևավորման պարամետրերի հավաքածուներ են, որոնց միջոցով կարելի է սահմանել սլայդի էջի չափերը, ընտրել անհրաժեշտ գույները, վերնագրի և հիմնական տեքստի տառատեսակը, ֆոնի նկարը, օբյեկտները եզրագծելու և փակ տիրույթները լցնելու ձևերը և այլն։
 
Հիմնականում այս ամենը կարելի է իրականացնել Design ներդիրի օգնությամբ:
 
design.png
Design ներդիր
Էջի պարամետրերը սահմանելու համար անհրաժեշտ է. 

\(=>\) ընտրել Design ներդիրի Page Setup  խմբի pagesetup.png (Page Setup) կոճակը,
\(=>\)  բերված Page Setup պատուհանի Slides size for դաշտում ընտրել սլայդների տպագրման համար նախատեսված թղթի \(A3, A4,...\) չափերից որևէ մեկը (ցուցադրումը մոնիտորի վրա ներկայացնելու դեպքում ընտրել \(4:3, 16:9, 16:10\) հարաբերություններից որևէ մեկը)։
page setup.png
                                      Page Setup
 
Անհրաժեշտության դեպքում Width և Height  դաշտերում կարելի է սլայդի լայնության և բարձրության համար այլ չափեր սահմանել։
Սլայդը պատկերելու տեսքը սահմանելուհամար անհրաժեշտ է.

\(=>\) ընտրել Design ներդիրի Page Setup խմբի slideorientation.png (Slide Orientation) կոճակը,
\(=>\) բերված պատուհանից ընտրել portrait.png (Portrait) երկայնակի կամ  landscape.png (Landscape) լայնակի տարբերակներից անհրաժեշտը։
Slide Orientation.png
    Slide Orientation
Աղբյուրները
 Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան,  Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012