Տեսություն

Ձևավորման յուրաքանչյուր թեմայի համար կարելի է ընտրել ինչպես վերնագրի, այնպես էլ հիմնական տեքստի տառատեսակը։
Ձևավորման թեմայի տառատեսակներն  ընտրելու  համար անհրաժեշտ է.
\(=>\) ընտրել Design ներդիրի Themes խմբի   (Fonts) կոճակը,
\(=>\) բերված պատուհանից ընտրել անհրաժեշտ տառատեսակների հավաքածուն։
fontspatuhan.png
         Fonts պատուհան
 
Ձևավորման թեմայի տառատեսակների յուրաքանչյուր հավաքածուի առաջին տողի գրառումը հավաքածուի անվանումն է, երկրորդը՝ վերնագրի համար նախատեսված տառատեսակի անվանումը, երրորդը՝ հիմնական տեքստի տառատեսակի անվանումը։
Տառատեսակների սեփական հավաքածու կազմելու համար անհրաժեշտ է ձևավորման թեմայի հնարավոր տառատեսակների պատուհանից ընտրել վերջին տողի  Create New Theme Fonts գրառումը, ապա բերված պատուհանի  Heading font դաշտում վերնագրի տառատեսակը, Body font դաշտում՝ հիմնական տեքստի տառատեսակը, իսկ  Name դաշտում ներմուծել ստեղծված հավաքածուի անվանումը։ Վերջում անհրաժեշտ է կատարված ընտրությունը  Save կոճակով պահպանել։
createnew fonts.png
                Create New Theme Fonts 
Աղբյուրները
 Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան,  Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012