Տեսություն

Երբեմն նոր փաստաթուղթ ձևավորելիս պետք է լինում օգտվել նախկինում ստեղծած փաստաթղթերից, hամացանցում առկա տեղեկատվությունից և այլն։ Այսպիսով, մի քանի փաստաթղթերի հետ միաժամանակ աշխատելիս, երբեմն հարկ է լինում մեկից մյուսը տեքստի որոշ հատվածներ պատճենել։
 
Ծանոթանանք նման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ որոշ միջոցների։
Տեքստի նշված հատվածը մեկ այլ փաստաթղթում պատճենելու համար անհրաժեշտ է.
  • \(Home\) ներդիրի \(Clipboard\) խմբի copy.png (\(Copy\)) գործիքի օգնությամբ տեքստի նշված հատվածը պատճենել փոխանակման բուֆերում,
  • խնդիրների վահանակից ակտիվացնել այն փաստաթուղթը, որի մեջ անհրաժեշտ է իրականացնել պատճենումը,
  • մկնիկի ցուցիչը տեղադրել ակտիվացված փաստաթղթի անհրաժեշտ մասում և սեղմել ձախ սեղմակը,
  • պատճենումն իրականացնել \(Home\) ներդիրի \(Clipboard\) խմբի paste1.png (\(Paste\)) գործիքով։
 Նշված հատվածը տեքստից մեկ այլ փաստաթուղթ տեղափոխելուհամար անհրաժեշտ է.
  • \(Home\) ներդիրի \(Clipboard\) խմբի cut.png (\(Cut\)) գործիքի օգնությամբ տեքստի նշված հատվածը փաստաթղթից հեռացնելով՝ փոխանակման բուֆեր տեղափոխել,
  • խնդիրների վահանակից ակտիվացնել այն փաստաթուղթը, որի մեջ պետք է հեռացված հատվածը տեղափոխվի,
  • մկնիկի ցուցիչը տեղադրել ակտիվացված փաստաթղթի անհրաժեշտ մասում և սեղմել ձախ սեղմակը,
  • պատճենումն իրականացնել paste1.png (\(Paste\)) գործիքի օգնությամբ։
Անհրաժեշտության դեպքում փոխանակման բուֆերի պարունակությունը կարելի է պատճենել այլ փաստաթղթերում ևս։
Աղբյուրները
 Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան,  Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012