Տեսություն

Ինչպես գիտենք՝ այբուբենի փոփոխումը հնարավորություն է տալիս ստեղնաշարը հարմարեցնել ընտրված լեզվի պայմանանշաններին (այբուբենին)։ Մենք արդեն օգտվել ենք այբուբենի փոփոխման KDWin ծրագրից:

KDWin–ը սովորաբար ակտիվացվում է օպերացիոն համակարգը թողարկելիս։ Ծրագրի տարբերանշանը հիմնականում տեղակայվում է խնդիրների վահանակի աջ մասում գտնվող ծանուցման տիրույթում։ Եթե որևէ պատճառով այն իր տեղում չէ, ապա պետք է վերաթողարկել KDWin –ը,  որի համար անհրաժեշտ է.
  • բացել Start գլխավոր մենյուի All Programs  ենթամենյուն,
  • ընտրել KDWin թղթապանակի KDWin  Keyboard  Driver  հրամանը:
KDWin-ի տարբերանշանին պատկերված դրոշը ցույց է տալիս, թե տվյալ պահին որ երկրի այբուբենն է ակտիվ. եթե տարբերանշանի վրա պատկերված է ԱՍՆ-ի (ամն.png) դրոշը, ապա համակարգչի ստեղնաշարը հարմարեցված է լատինական, Ռուսաստանի Դաշնության դրոշի (ռուս.png) դեպքում՝ ռուսական (կիրիլիկ), Հայաստանի Հանրապետության դրոշի (հայ.png) դեպքում՝  հայկական այբուբենին։

Քանի որ, ընտրված լեզվից կախված, ստեղնաշարի ստեղներից յուրաքանչյուրը տարբեր պայմանանշանների է համապատասխանում, ապա աշխատելիս նախ անհրաժեշտ է վարժվել ընտրված լեզվի տառաշարի դասավորությանը։ Այդ նպատակով կարելի է օգտվել ստեղնաշարի և պայմանանշանների համապատասխանությունը տեսնելու համար նախատեսված պատուհանից , որը բերվում է մկնիկի ձախ սեղմակով KDWin տարբերանշանն ընտրելիս։
 
Kdwin1.png
Աղբյուրները
 Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան,  Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012