Տեսություն

Microsoft Word  2007 տեքստային խմբագրիչի միջավայր մտնելու համար պետք է մկնիկի օգնությամբ հաջորդաբար իրականացնել հետևյալ քայլերը.
  • ընտրել \(Windows\)-ի \(Start\) գլխավոր մենյուն,
  • բացված պատուհանում ընտրել \(All\) \(Programs\) ենթամենյուն,
  • բացված պատուհանում ընտրել \(MS\) \(Office\) թղթապանակը,
  • բացված պատուհանում ընտրել \(Microsoft\) \(Office\) \(Word\) \(2007\) տեքստային խմբագրիչին համապատասխանող տողն ու սեղմել մկնիկի ձախ սեղմակը։
mswors.png
 
Այս քայլերի արդյունքում բացված \(Microsoft\)  \(Office\)  \(Word\)  \(2007\) տեքստային խմբագրիչի հիմնական աշխատանքային պատուհանն ունի հետևյալ տեսքը.
 
word window.png
 
Վերհիշենք քեզ արդեն ծանոթ հրամանային կոճակների նշանակությունը։
 
office.png \((\)Office\()\) կոճակով բացված մենյուից ուսումնասիրել ենք հետևյալ հրամանային կոճակները.
 
օպեն.png \((\)Open\()\)՝ սկավառակի վրա նախկինում պահպանված փաստաթղթի բացում,
 
new.png \((\)New Blank Document\()\)՝  նոր փաստաթղթի ստեղծում,
 
save11.png \((\)Save\()\) ՝ փաստաթղթի պահպանում:
 
Օգտվել ենք փաստաթղթի նշված հատվածի հետ գործողություններ իրականացնելու համար նախատեսված \(Home\)  ներդիրի  \(Clipboard\)  խմբի հետևյալ կոճակներից.
 
cut.png \((\)Cut\()\)՝ փաստաթղթի նշված հատվածի հեռացում և պահպանում փոխանակման բուֆերում,
 
save.png \((\)Copy\()\)՝  փոխանակման բուֆերում փաստաթղթի նշված մասի պատճենում,
 
paste.png \((\)Paste\()\) ՝ փաստաթղթի ընթացիկ դիրքում փոխանակման բուֆերի պարունակության պատճենում։
 
Կատարված վերջին գործողությունների անտեսման և անտեսված գործողությունների վերականգնման համար նախատեսված կոճակները տեղակայված են արագ հասանելիության վահանակում.
 
undo.png \((\)Undo\()\) ՝ վերջին գործողության անտեսում (վերադարձ նախորդ գործողությանը),
 
redo.png \((\)Redo\()\)՝ վերջին անտեսված գործողության վերականգնում։
Աղբյուրները
 Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան,  Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012