Տեսություն

Մենք արդեն խմբագրիչի պատուհանի ներդիրներից տեքստի ձևաչափը սահմանելու որոշ միջոցներ գիտենք։ Այժմ ծանոթանանք տեքստի սահմաններում մկնիկի աջ սեղմակով բացվող ենթատեքստային մենյուի այդ նպատակին ծառայող որոշ միջոցների ևս։
 
մենյու.png
 
Ենթատեքստային մենյուի  Font  հրամանով բացվող երկխոսային պատուհանի համանուն ներդիրը նախատեսված է տառաշարի պարամետրերը սահմանելու համար։  
 
Ընդ որում, պատուհանի Font դաշտում սահմանվում է տառատեսակը, Font style-ում՝ տառաշարի ձևը, Size դաշտում՝ տառաչափը, Font Color-ում՝ տառաշարի գույնըUnderline style դաշտում՝ ընդգծման ձևը, Underline color  դաշտում՝ ընդգծման գույնը։
 
 
font.png
Աղբյուրները
 Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան,  Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012