Տեսություն

Դիագրամը կազմված է առանձին տարրերից։ Դիագրամը ստեղծելուց հետո, այն առավել հասկանալի դարձնելու նպատակով, կարելի է փոփոխել դրա ցանկացած տարր։ Օրինակ, կարելի է դիագրամին և առանցքներին անվանումներ տալ, փոխել Լեգենդի դիրքը, դիագրամի ինչ-որ տարրեր չցուցադրել կամ լրացուցիչ տարրեր ցուցադրել, տեղափոխել դրանք և այլն։ Այդ նպատակին է ծառայում Chart Tools ներդիրը՝ Design, Layout և Format  գործիքների հավաքածուներով (նկ. 1.6), որը հասանելի է դառնում դիագրամը Excel-ի պատուհանում տեղադրելուց հետո։ Դիագրամի հետ աշխատանքն ավարտելիս  Chart Tools  ներդիրն անհետանում է։ Այն կրկին էկրան բերելու համար անհրաժեշտ է ընտրել դիագրամը։
 
1.JPG
 
Նկ. 1.6. Chart Tools ներդիրների խումբ

Գործիքների Design հավաքածուն հնարավորություն է տալիս սահմանել դիագրամի տեսակը, տվյալների աղբյուրն ու տեղափոխել դիագամը։ Այն ներառում է դիագրամների տարատեսակ պատրաստի մակետներ (նկ. 1.6)։
  
Գործիքների Layout հավաքածուն հնարավորություն է տալիս ավելացնել կամ հեռացնել դիագրամի առանձին տարրեր, ինչպես նաև ընտրել եռաչափ դիագրամների հետ կապված պարամետրեր (նկ. 1.7)։
 
2.JPG
 
Նկ. 1.7. Գործիքների Layout հավաքածուն

Գործիքների Format հավաքածուն
նախատեսված է դիագրամի առանձին տարրերը ձևավորելու համար։ Ընտրված տարրի համար կարելի է ընտրել ձևավորման առաջարկվող որևէ ոճ (նկ. 1.8)։
 
3.JPG
 
Նկ. 1.8. Գործիքների Format հավաքածուն
 

Դիագրամի տարրերի առկայությունն ու դիրքը կարելի է սահմանել ընտրելով համապատասխան պատրաստի մակետը: Դրա համար պետք է.
 
* ընտրել դիագրամը,
* ընտրել Design ներդիրի Chart Layouts խմբի 4.JPG կոճակը, ապա առաջարկվող տարբերակներից (նկ.1.9) անհրաժեշտը։
 
5.JPG
 
Նկ. 1.9. Պատրաստի մակետների հավաքածու
 

Դիագրամը պատրաստի ոճով ձևավորելու համար պետք է՝

* ընտրել դիագրամը,
* ընտրել Design ներդիրի Chart Styles խմբի 6.JPG կոճակը, ապա առաջարկվող ոճերից (նկ.1.10) ընտրել անհրաժեշտը։
 
 
7.JPG

Նկ. 1.10. Պատրաստի ոճերի հավաքածու

Կառուցված դիագրամի տեսակը փոխելու համար անհրաժեշտ է.

* ընտրել դիագրամը
* ընտրել \(Design\)  ներդիրի \(Type\) խմբի 8.JPG կոճակն ու բացված պատուհանից ընտրել անհրաժեշտ տեսակն ու ենթատեսակը
* ընտրությունը հաստատել OK կոճակով 
 
Եթե դիագրամի տեղակայման վայրի մասին հատուկ ցուցում չի տրվել, ապա այն կառուցվում է ելքային տվյալները պարունակվող աշխատանքային թերթի վրա։
 
Դիագրամն այլ աշխանքային թերթ տեղափոխելու համար անհրաժեշտ է.
 
* ընտրել դիագրամը
* ընտրել Design ներդիրի Location խմբի 9.JPG կոճակը ու բերված պատուհանի Object in դաշտում (նկ.1.11) ընտրել այն աշխատանքային թերթը, ուր պետք է տեղափոխվի դիագրամը

* ընտրությունը հաստատել OK կոճակով
 
 
10.JPG

Նկ. 1.11. Դիագրամի դիրքը փոխելու պատուհան
 
  
Օգտակար է իմանալ
 
Դիագրամի տեսակը կարելի է ընտրել նաև դրա տիրույթում մկնիկի աջ սեղմակով բացված ենթատեքստային մենյուի Change Chart Type հրամանով բերված պատուհանում։