Տեսություն

\(Excel\)  \(2007\) էլեկտրոնային աղյուսակի միջավայր մտնելու համար պետք է հաջորդաբար կատարել հետևյալ քայլերը.

\(Start -> All\)  \(Programs ->MS\)  \(Office -> Microsoft\)  \(Office\)  \(Excel\)  \(2007\) 

\(Excel\)  \(2007\)  էլեկտրոնային աղյուսակի հիմնական աշխատանքային պատուհանն ունի նկ. 1.1-ում պատկերված տեսքը։
Էլեկտրոնային աղյուսակի աշխատանքային թերթը բաղկացած է լատինական այբուբենի տառերով նշված սյուներից և բնական թվերով համարակալված տողերից։ Յուրաքանչյուր բջիջ ունի իր հասցեն, որը կազմվում է այն սյան անունով ու տողի համարով, որոնց հատման տեղում գտնվում է տվյալ բջիջը, օրինակ՝ \(B4\)։ Անհրաժեշտության դեպքում միևնույն տողի կամ սյան վրա գտնվող հարևան բջիջներով կազմում են բջիջների բլոկ, որի հասցեն կարելի է գրել անվան դաշտում՝ նշելով բլոկը կազմող վերին ձախ և ստորին աջ բջիջների հասցեները՝ դրանք իրարից բաժանելով երկու կետով, օրինակ՝ \(B2:C4\)

\(Excel\) էլեկտրոնային աղյուսակում բջիջը կարող է պարունակել թիվ, բանաձև կամ տեքստ։ Թվային տիպի տվյալներ են՝ թվային հաստատունները, ամսաթիվն ու ժամանակը։ Բանաձևը գործողությունների կատարման կարգը սահմանող հրահանգ է, որը կարող է բջիջների հասցեներ, թվեր, գործողությունների նշաններ և ֆունկցիաների անվանումներ պարունակել։ Այն տվյալները, որոնք սպասարկվող ծրագրի կողմից որպես թվային տվյալներ չեն ճանաչվում, ընդունվում են որպես տեքստային տվյալներ։ Բջիջ ներմուծված տեքստի երկարությունը կարող է լինել մինչև \(255\) պայմանանշան։
 
1.1.JPG
  
Նկ. 1.1. \(Microsoft\)  \(Excel\) Էլեկտրոնային աղյուսակի պատուհանը 
 
 
Բջիջ տվյալներ ներմուծելու համար անհրաժեշտ է.

* ընտրել բջիջը
* ներմուծել տվյալները
* ներմուծումն ավարտել կամ \(Enter\) ստեղնով կամ բանաձևերի դաշտի 2.JPG կոճակով, կամ՝ անցնելով այլ բջիջի։

Բանաձև ներմուծելիս այն պետք է սկսել հավասարության \(=\)  պայմանանշանով։

Բջիջից տվյալները ջնջելու համար անհրաժեշտ է մկնիկի ցուցիչով ընտրել տվյալ բջիջն ու սեղմել \(Delete\) ստեղնը։

Բջիջում եղած տվյալները փոփոխելու համար անհրաժեշտ է մկնիկի ցուցիչը տեղադրել տվյալ բջիջի վրա, մկնիկի ձախ սեղմակի կրկնակի սեղմում կատարել ու խմբագրել եղած ինֆորմացիան։ Բջիջի պարունակությունը կարելի է խմբագրել նաև բանաձևերի դաշտի միջոցով։
 
\(Excel\) էլեկտրոնային  աղյուսակում  արված  վերջին գործողությունը կարելի  է չեղյալ դարձնել (անտեսել) արագ հասանելիության վահանակի 3.JPG (\(Սոdօ\)), իսկ չեղյալ դարձված վերջին գործողությունը վերականգնել՝  4.JPG\((Redo)\) կոճակով։
 

\(Excel\)–ում կիրառվում են թվաբանական հետևյալ գործողությունները.
  •   գումարում՝ +
  •   հանում՝-
  •   բազմապատկում` *
  •   բաժանում՝/
  •   տոկոս՝ %
  •   աստիճանի բարձրացում՝ ^
Հաշվումներ իրականացնելիս կիրառվում է գործողությունների կատարման առաջնահերթության մաթեմատիկայում ընդունված ձեզ հայտնի կարգը։ Ինչպես մաթեմատիկայում, այստեղ ևս փակագծերի կիրառումը կարող է փոխել գործողությունների կատարման հաջորդականությունը։
\(Excel\) էլեկտրոնային   աղյուսակի   ստանդարտ   ֆունկցիաների   հավաքածուից գումարի հաշվման համար նախատեսված է SUM ֆունկցիան։ Այն բջիջների բլոկի վրա կիրառելու համար անհրաժեշտ է.

* ընտրել այն  բջիջը,  որտեղ պետք է պահպանվի հաշվարկվելիք գումարի արժեքը,
\(Home\) ներդիրի \(Editing\) կամ \(Formula\)\(s\) ներդիրի \(Function\)  \(Library\) խմբից  ընտրել գումարի   հաշվման համար նախատեսված 5.JPG գործիքը,
* մկնիկի ձախ սեղմակով նշել այն բջիջները, որոնց պարունակությունների գումարն անհրաժեշտ է հաշվել,
* սեղմել \(Enter\)  ստեղնը կամ բանաձևերի դաշտի  կոճակը։