Տեսություն

Ինչպես կհամոզվեք հետագայում՝ կորերի հետ աշխատելու հմտություն ձեռք բերելուց հետո որակյալ նկարներ ստեղծելու գործընթացն առավել դյուրին կլինի։

Ծանոթանանք որոշ հիմնական հասկացությունների։

Հանգույց անվանում են այն կետը, որտեղ կորը փոխում է իր ուղղությունը։

Հանգույցն անվանում են հարթեցված, եթե կորն այդ կետում սահուն փոխում է ուղղությունը։ Այս դեպքում հանգույցի մի մասում կորի ձևի փոփոխությունը ազդում է դրա մյուս կողմի ձևի վրա։

Սուր հանգույցներում կորը կտրուկ կերպով է փոխում ուղղությունը։ Այս դեպքում հանգույցի որևէ կողմում կորի ձևի փոփոխությունը չի ազդում մյուս կողմի ձևի վրա։

Համաչափ (սիմետրիկ) անվանում են այն հանգույցները, որոնց աջ և ձախ մասերում եղած կորերը մեկը մյուսի հայելային արտապատկերումն են հանդիսանում։ Այս դեպքում հանգույցի մի կողմում կատարված կորի ձևի փոփոխությունը համաչափորեն ազդում է մյուս կողմի վրա եղած կորի ձևի վրա։

Հանգույցները տեսանելի դարձնելու համար անհրաժեշտ է՝

* ընտրել Shape Tool գործիքը,
* մկնիկի ցուցիչը տեղադրել օբյեկտի վրա,
* սեղմել որևէ սեղմակ
 
1.JPG
 
Freehand Tool գործիքի օգնությամբ նկարված կոր
ա) կորի հանգույցները չեն երևում, բ) կորի հանգույցները երևում են
 
Կորի տեղամասի ձևափոփոխման համար անհրաժեշտ է՝

* ընտրել 7.JPG Shape Tool  գործիքը,
* նշել կորը,
* մկնիկի ցուցիչը տեղադրել կորի որևէ հանգույցի կամ տեղամասի վրա,
* ձախ սեղմակը սեղմած վիճակում մկնիկի ցուցիչը տեղաշարժել աշխատանքային տիրույթով։

Կորի հանգույցը նշելու համար անհրաժեշտ է՝

* ընտրել 7.JPG Shape Tool  գործիքը,
* նշել կորը,
* մկնիկի ցուցիչը տեղադրել կորի հանգույցի վրա և սեղմել ձախ սեղմակը (նշված հանգույցը կդառնա սև գույն)։

Կորի մի քանի հանգույց նշելու համար անհրաժեշտ է՝
 
* ընտրել7.JPG  Shape Tool գործիքը,
* նշել կորը,
* ստեղնաշարի Shift ստեղնը սեղմած վիճակում մկնիկի ցուցիչը հաջորդաբար տեղադրել նշման ենթակա հանգույցներից յուրաքանչյուրի վրա և ամեն անգամ սեղմել ձախ սեղմակը։

Կորի հանգույցների նշումը հանելու համար անհրաժեշտ է՝

* մկնիկի ցուցիչը տեղադրել էկրանի որևէ մասում,
* սեղմել մկնիկի ձախ սեղմակը։

Կորի որևէ հանգույցի նշումը վերացնելու համար անհրաժեշտ է՝

* մկնիկի ցուցիչը տեղադրել այդ հանգույցի վրա,
* ստեղնաշարի Shift ստեղնը սեղմած պահելով սեղմել մկնիկի ձախ սեղմակը։
 
Բեկյալգծի որևէ հատված կորի ձևափոխելու 
համար անհրաժեշտ է՝
 
* գծել բեկյալը,
* ընտրել 7.JPG Shape Tool գործիքը,
* նշել բեկյալի այն հատվածը, որը պետք է կորի ձև ստանա,
* ընտրել հատկությունների վահանակի 2.JPG գործիքը,
* մկնիկի շարժումով փոխել հատվածի տեսքը։

Հանգույցի տիպը փոխելու համար անհրաժեշտ է՝

* նշել այդ հանգույցը,
* հատկությունների վահանակից ընտրել հանգույցի անհրաժեշտ տիպին համապատասխանող գործիքը.

    3.JPG սուր,
    4.JPG հարթեցված,
    5.JPG համաչափ։

Հանգույց ավելացնելու համար անհրաժեշտ է՝

 
* ընտրել 7.JPG Shape Tool գործիքը,
* մկնիկի ցուցիչը տեղադրել կորի այն կետում, որտեղ անհրաժեշտ է հանգույց ավելացնել,
* սեղմել մկնիկի ձախ սեղմակը,
* հատկությունների վահանակից ընտրել 6.JPG գործիքը։

 
Հանգույց հեռացնելու համար անհրաժեշտ է՝
* ընտրել  7.JPG Shape Tool գործիքը,
* մկնիկի ցուցիչը տեղադրել այն հանգույցի վրա, որն անհրաժեշտ է հեռացնել,
* սեղմել մկնիկի ձախ սեղմակը,
* հատկությունների վահանակից ընտրել 7.JPG գործիքը։

Կորի հատվածը պտտելու համար անհրաժեշտ է՝

* ընտրել 7.JPG Shape Tool գործիքը,
* ընտրել կորի հանգույցները,
* հատկությունների վահանակից ընտրել 7.JPG գործիքը,
* մկնիկի ցուցիչը տեղադրել երկկողմ սլաքներով որևէ կորի վրա,
* մկնիկի ձախ սեղմակով պտտել կորի հատվածը անհրաժեշտ ուղղությամբ և անհրաժեշտ չափով։

Կորը մասնատելու համար անհրաժեշտ է՝

* ընտրել 7.JPG Shape Tool գործիքը,
* մկնիկի ցուցիչը տեղադրել կորի այն կետում, որտեղից անհրաժեշտ է կորը մասնատել,
* սեղմել ձախ սեղմակը,
* հատկությունների վահանակից ընտրել 9.JPG գործիքը. արդյունքում մեկ հանգույցի փոխարեն տվյալ կետում արդեն կունենանք երկու առանձին  հանգույցներ։
 
Երկու կորեր միավորելուհամար անհրաժեշտ է՝
 
10.JPG գործիքով նշել երկու կորերը,
* ընտրել 7.JPG Shape Tool գործիքը,
* ընտրել այն հանգույցը, որտեղ պետք է կորերը միավորել,
* հատկությունների վահանակից ընտրել 11.JPG գործիքը։
 
Ուշադրություն
Կորի մի քանի հանգույց նշելու համար անհրաժեշտ է մկնիկի ցուցիչը տեղադրել նշվող տիրույթի որևէ եզրամասում և ձախ սեղմակը սեղմած՝ մկնիկի ցուցիչը տեղաշարժել դեպի նշվող տիրույթի հակադիր եզրամասը, ապա բաց թողնել սեղմակը։