Տեսություն

Այժմ ուսումնասիրենք CorelDraw գրաֆիկական խմբագրիչի օբյեկտների հետ կապված հիմնական գործողությունները։

Օբյեկտը հեռացնելու համար անհրաժեշտ է.
 
* նշել հեռացման ենթակա օբյեկտը,
* սեղմել ստեղնաշարի Delete սեղմակը։

Օբյեկտը տեղափոխելու համար անհրաժեշտ է.
 
* մկնիկի ցուցիչը տեղադրել տեղափոխվող օբյեկտի վրա,
* մկնիկի ձախ սեղմակով օբյեկտը տեղաշարժելով տեղավորել էկրանի անհրաժեշտ մասում,
* ապա թողնել սեղմակը։

Օբյեկտը պտտելու համար անհրաժեշտ է՝
 
* նշել պտտման ենթակա օբյեկտը,
* մկնիկի ցուցիչը տեղադրել օբյեկտի կենտրոնում գտնվող X նշանի կամ օբյեկտի եզրագրծի վրա,
* սեղմել ու բաց թողնել ձախ սեղմակը,
* մկնիկի ցուցիչը տեղադրել օբյեկտի շրջակայքում եղած երկկողմ սլաքներով կորերից որևէ մեկի վրա (նկ. 3.11) և երբ ցուցիչը կստանա փակվող շրջանագծի տեսք՝ մկնիկի ձախ սեղմակով պտտել օբյեկտը անհրաժեշտ ուղղությամբ,
* թողնել սեղմակը։
 
1.JPG
 
Նկ. 3.11. Երկկողմ սլաքներով շրջապատված օբյեկտ

Օբյեկտը շեղելու համար անհրաժեշտ է՝

* նշել շեղման ենթակա օբյեկտը,
* մկնիկի ցուցիչը տեղադրել օբյեկտի կենտրոնում գտնվող X նշանի կամ օբյեկտի եզրագծի վրա,
* սեղմել ու բաց թողնել ձախ սեղմակը,
* մկնիկի ցուցիչը տեղադրել օբյեկտի շրջակայքում եղած երկկողմ սլաքներով ուղիղներից որևէ մեկի վրա (նկ. 3.11) և երբ ցուցիչը կստանա երկու իրար հակադիր ուղություններով սլաքների տեսք՝ մկնիկի ձախ սեղմակով շեղել օբյեկտն անհրաժեշտ ուղղությամբ,
* թողնել սեղմակը։

Օբյեկտի չափերը փոփոխելու համար անհրաժեշտ է՝

* նշել օբյեկտը,
* մկնիկի ցուցիչը տեղադրել նշիչներից որևէ մեկի վրա և երբ ցուցիչը կստանա երկկող սլաքներով հատվածի տեսք՝ մկնիկի ձախ սեղմակով փոփոխել օբյեկտի չափերը,
* թողնել սեղմակը։

Օբյեկտի պատճեն ստանալու համար անհրաժեշտ է՝

* նշել օբյեկտը,
* սեղմել + նշանը,
* օբյեկտի առաջացած պատճեն մկնիկի օգնությամբ տեղափոխել էկրանի անհրաժեշտ մաս։

Օբյեկտի հայելային արտապատկերում իրագործելու համար անհրաժեշտ է՝

* նշել օբյեկտը,
* մկնիկի ցուցիչը տեղադրել կողային նշիչներից որևէ մեկի վրա և երբ ցուցիչը կստանա երկկողմ սլաքներով հատվածի տեսք՝ մկնիկի ցուցիչը օբյեկտի վրայով տեղաշարժել անհրաժեշտ հայելային արտացոլման ուղղությամբ՝ պետք եղած չափով։
* թողնել սեղմակը։

Օբյեկտների դասավորվածության կարգը փոփոխելու համար անհրաժեշտ է՝

* նշել օբյեկտը,
* ընտրել մենյուի տողի Arrange ենթամենյոփ  Order հրամանը,
* ընտրել առաջարկվող տարբերակներից անհրաժեշտը (նկ. 3.12):
 
 
2.JPG
 
 Նկ. 3.12. Օբյեկտների դասավորվածության կարգի փոփոխման մենյու
  
Օբյեկտների դիրքերը փոխադարձ հավասարեցնելու համար անհրաժեշտ է՝

* նախ նշել այն օբյեկտը, ըստ որի հավասարեցվելու են մնացածները, ապա մյուս օբյեկտները,
* ընտրել մենյուի տողի Arrange ենթամենյուի Align and Distribute ենթամենյուի Align and Distribute հրամանը,
* բացված պատուհանում (նկ. 3.13) ընտրել հավասարեցման անհրաժեշտ տարբերակը։
 
09 001.jpg
 
Նկ. 3.13. Օբյեկտների փոխադարձ հավասարեցման պատուհան

Օբյեկտները խմբավորելու համար անհրաժեշտ է.
 
* նշել խմբավորման ենթակա օբյեկտները
* ընտրել մենյուի տողիArrange ենթամենյուի Group հրամանը։

Խմբավորված օբյեկտները տարանջատելու համար անհրաժեշտ է.
 
* նշել խմբավորված օբյեկտը
* ընտրել մենյուի տողի Arrangeենթամենյուի Ungroup հրամանը։

Օբյեկտները համակցելու համար անհրաժեշտ է.
 
* նշել համակցման ենթակա օբյեկտները,
* ընտրել մենյուի տողի Arrange ենթամենյուի  Combine հրամանը։

Համակցված Օբյեկտները տարանջատելու համար անհրաժեշտ է.
 
* նշել համակցված օբյեկտը
* ընտրել մենյուի տողի Arrange ենթամենյուի Break Apart հրամանը։

Օբյեկտները զոդելու համար անհրաժեշտ է.
 
* նշել զոդման ենթակա օբյեկտները,
* ընտրել մենյուի տողի Arrangeենթամենյուի Shapingհրամանը,
* բերված ցուցակից ընտրել Weld հրամանը։
Ուշադրություն
Օբյեկտը պտտելիս օբյեկտի կենտրոնը մկնիկի ձախ սեղմակով կարելի է տեղադրել էկրանի ցանկացած մասում։

Ըստ միայն լայնքի կամ երկայնքի օբյեկտի չափերը կարելի է փոփոխել կողային նշիչների, իսկ միաժամանակ երկու ուղղություններով՝ անկյունային նշիչների միջոցով։

Օբյեկտի ճիշտ հայելային արտապատկերումը ստանալու համար արտապատկերման ընթացքում անհրաժեշտ է սեղմել Ctrl ստեղնը։
 
Օբյեկտի տեղափոխում, չափերի փոփոխում և պտույտ գործողությունները ճշգրտորեն իրագործելու համար կարելի է օգտվել մենյոփ տողի Arrange ենթամենյուի Transformations հրամանից։