Տեսություն

CorelDraw-ի միջավայրում ձեր կողմից ստեղծված ցանկացած պատկեր՝ լինի գիծ, շրջանագիծ կամ տեքստի հատված, առանձին օբյեկտ է։
Օբյեկտների ստեղծման և խմբագրման հիմնական միջոցները տեղադրված են գործիքների վահանակի վրա։ Մի շարք գործիքների մոտ՝ ստորին աջ անկյունում եռանկյուն է պատկերված։ Այդ գործիքներն իրենց հերթին օժանդակ գործիքներ են պարունակում։

Որևէ գործիք ընտրելու համար անհրաժեշտ է իրականացնել քայլերի հետևյալ հաջորդականությունը՝

* մկնիկի ցուցիչը տեղադրել անհրաժեշտ գործիքի վրա,
* սեղմել մկնիկի ձախ սեղմակը։

Օժանդակ գործիք ընտրելու համար պետք է.

* մկնիկի ցուցիչը տեղադրել գործիքի նշանի մոտ տեղադրված եռանկյան վրա,
* սեղմել ձախ սեղմակը,
* մկնիկի ցուցիչով ընտրել հայտնված օժանդակ գործիքներից անհրաժեշտը:

Ծանոթանանք CorelDraw գրաֆիկակաև խմբագրիչի հիմնական գործիքներին:
 
10.JPG (Freehand tool)– հնարավորություն է տալիս գիծ նկարել։
 
Ցանկացած գիծ նկարելու համար անհրաժեշտ է իրականացնել քայլերի հետևյալ հաջորդականությունը՝

* մկնիկի ցուցիչը տեղադրել գծի սկզբնակետում,
* մկնիկի ձախ սեղմակով ցուցիչը աշխատանքային տիրույթում անհրաժեշտ ուղղությամբ տեղաշարժել,
* թողնել մկնիկի սեղմակը։
  
Ուղիղ գիծ նկարելու համար անհրաժեշտ է իրականացնել քայլերի հետևյալ հաջորդականությունը՝

* մկնիկի ցուցիչը տեղադրել գծի սկզբնակետում,
* սեղմել մկնիկի ձախ սեղմակը և բաց թողնել,
* մկնիկի ցուցիչը տեղադրել գծի վերջնակետում,
* սեղմել մկնիկի ձախ սեղմակը և բաց թողնել։

2.JPG (Rectangle tool)-հնարավորություն է տալիս ուղղանկյուն և քառակուսի նկարել։

Ուղղանկյուն նկարելու համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլերը.
 
* մկնիկի ցուցիչը տեղադրել ստեղծվող ուղղանկյան գագաթներից որևէ մեկում,
* ցուցիչը մկնիկի ձախ սեղմակով պետք եղած չափով տեղաշարժել անհրաժեշտ ուղղությամբ,
* սեղմակը բաց թողնել։

Քառակուսի նկարելու համար անհրաժեշտ է Ctrl ստեղնը սեղմած պահելով՝ կրկնել ուղղանկյուն նկարելու համար վերը նկարագրված գործողությունները։

3.JPG (Ellipse tool)-հնարավորություն է տալիս օվալ և շրջանագիծ նկարել։
 
Օվալ նկարելու համար անհրաժեշտ է իրականացնել քայլերի հետևյալ հաջորդականությունը՝

* մկնիկի ցուցիչը տեղադրել այն ուղղանկյան որևէ գագաթում, որին պետք է ներգծված լինի օվալը,
* ցուցիչը մկնիկի ձախ սեղմակով տեղաշարժել անհրաժեշտ ուղղությամբ և անհրաժեշտ չափով (օվալը կնկարվի ուղղանկյան ներսում),
* սեղմակը բաց թողնել։

Շրջանագիծ նկարելու համար անհրաժեշտ է Ctrl ստեղնը սեղմած պահելով կրկնել օվալ նկարելու համար վերը նկարագրված գործողությունները։

4.JPG (Polygon tool)- հնարավորություն է տալիս բեկյալ գծերով սահմանափակված բազմանկյուն նկարել։ Դրա համար անհրաժեշտ է՝

* մկնիկի ցուցիչը տեղադրել Polygon գործիքի վրա և կատարել ձախ սեղմակի կրկնակի սեղմում,
* ընտրել կառուցվելիք բազմանկյան առաջարկվող հետևյալ ձևերից որևէ մեկը.

      12.JPG
      - Polygon– սովորական բազմանկյուն,
      - Star– աստղ,
      - Complex Star – աստղերի խումբ
      - Graph Papes - ցանց,
      - Spiral - պարույր:

* հատկությունների վահանակի Points or Sides դաշտում ընտրել բազմանկյան գագաթների քանակը,
* ցուցիչը մկնիկի ձախ սեղմակով տեղաշարժել բազմանկյուն նկարելու համար անհրաժեշտ ուղղությամբ և անհրաժեշտ չափով,
* սեղմակը բաց թողնել։

 5.JPG (Pick tool) - հնարավորություն է տալիս օբյեկտների հետ անհրաժեշտ գործողություններից առաջ դրանք նշել։ Դրա համար պետք է՝

* մկնիկի ցուցիչով ընտրել PickTool գործիքը,
* ցուցիչը տեղադրել անհրաժեշտ օբյեկտի որևէ մասում և սեղմել ձախ սեղմակը։

Pick Toolմիջոցով նշված օբյեկտը կառնվի ութ նշիչների մեջ (նկ. 3.7), որոնց միջոցով կարելի է ղեկավարել օբյեկտը։
 
6.JPG
 
Նկ. 3.7. Նշված օբյեկտ

Օբյեկտի նշումը հանելու համար բավական է մկնիկի ցուցիչը տեղադրել օբյեկտից դուրս և սեղմել ձախ սեղմակը։

7.JPG (Shape Tool)- հնարավորություն է տալիս ձևափոխել օբյեկտը։ Դրա համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլեր՝

* նշել ձևափոխման ենթակա օբյեկտը,
* ընտրելShape Tool գործիքը,
* մկնիկի ցուցիչը տեղադրել օբյեկտի որևէ մասում,
* ցուցիչը ձախ սեղմակով տեղաշարժել անհրաժեշտ ուղղությամբ և անհրաժեշտ չափով։

8.JPG (Text Tool) - հնարավորություն է տափս նկարներին տեքստ ավելացնել։ Դրա իրականացման հնարավոր տարբերակներից մեկը հետևյալն է.
 
* ընտրելի Text Tool գործիքը,
* մկնիկի ցուցիչը տեղադրել նկարի այն մասում, որտեղ անհրաժեշտ է տեքստ ավելացնել,
* սեղմել մկնիկի ձախ սեղմակը,
* ներմուծել տեքստը,
* աշխատանքն ավարտել (Pick) գործիքի ընտրմամբ։

8.JPG (Text Tool) գործիքն ընտրելիս՝ հատկությունների վահանակին հայտնվում են նոր գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս ընտրել ինչպես տեքստի համար անհրաժեշտ տառաշարը, այնպես էլ վերջինիս չափը և ձևը (հաստ, շեղագիր, ընդգծված)։
 
Տեքստը որևէ պատկերի երկայնքով տարածելու համար անհրաժեշտ է նախ նշել տեքստն ու պատկերը, ապա ընտրել մանյուի տողի Text ենթամենյուի  Fit Text to Path հրամանը:

Ուշադրություն
Shift ստեղնը սեղմած վիճակում ուղղանկյուն կամ օվալ նկարելիս նկարելու գործընթացը կիրականացվի համապատասխան պատկերի «կենտրոնից»։

 
Pick գործիքը կարելի է ընտրել նաև սեղմելով ստեղնաշարի «բացատանիշ» («պրոբել») ստեղնը։

Մի քանի օբյեկտներ համատեղ նշելու համար անհրաժեշտ է սեղմել Shift ստեղնը և այդ վիճակում մկնիկի ցուցիչով հաջորդաբար նշել դրանք։

Օբյեկտների խումբը կարելի է նշել նաև մկնիկի ձախ սեղմակով՝ միաժամանակ խմբի մեջ ընդգրկելով անհրաժեշտ օբյեկտները։

Նշված օբյեկտներից որևէ մեկի նշումը հանելու համար անհրաժեշտ է Shift ստեղնը սեղմած վիճակում մկնիկի ցուցիչով նշել այդ օբյեկտը։