Տեսություն

Ցանկացած փաստաթուղթ ձևավորելիս կարևոր է էջի ձևաչափի ճիշտ սահմանումը:

էջի ձևաչափը սահմանելու համար է ծառայում Page Layout ներդիրը:
 
1.JPG
Page Layout ներդիրի Page Setup խումբ
 
Page Setup խմբի Marginsկոճակով բացվող պատուհանում առաջարկվում է փաստաթղթի լուսանցքների ստանդարտ չափեր: Orientation կոճակը հնարավորություն է տալիս ընտրել թղթի վրա ինֆորմացիան տեղաբաշխելու ձևը՝ երկայնակի (Portrait) կամ լայնակի (Landscape): Էջի նշված պարամետրերը կարելի է սահմանել նաև Page Layout ներդիրի Page Setup խմբի ստորին աջ անկյունում գտնվող 2.JPG կոճակով բերվող Page Setup պատուհանի Marginsներդիրում:

Ներդիր պատուհանի Marginsդաշտը նախատեսված է էջի լուսանցքների չափերը սահմանելու համար` ձախից (Left), աջից (Right), վերևից (Top) և ներքևից (Bottom):

Gutter (կազմ) դաշտում կարելի է ներմուծել փաստաթուղթը կազմելու համար անհրաժեշտ լրացուցիչ տիրույթի չափը, որն ավելացվում է էջի Gutter Position (կազմի դիրք) դաշտում նշվածին (նկարում բերված օրինակում` ձախից):

Orientation դաշտում կարելի է սահմանել թղթի վրա ինֆորմացիան տեղաբաշխելու ձևը:

Թղթի երկու կողմերում տեքստի տպագրման համար Multiple pages դաշտում պետք է ընտրել Mirror Margins տարբերակը:

Page Layout ներդիրի խմբի Size կոճակով բացվող պատուհանում կարելի է ընտրել թղթի առաջարկվող ստանդարտ չափերից անհրաժեշտը:

Թղթի այլ չափեր կարելի է ընտրել Page Setup պատուհանի Paper ներդիրում, որի Paper size (թղթի չափ) դաշտը նախատեսված է թղթի անհրաժեշտ չափը սահմանելու համար (եթե թղթի որևէ չափ չսահմանվի, ապա համակարգիչը կընտրի \(A4\) չափը` \(21x29,7\) սմ):

Page Setup պատուհանի Marginsև Paper ներդիրներում կատարած ձեր բոլոր սահմանումներին համապատասխանող փաստաթղթի հնարավոր տեսքը կարտացոլվի այդ պատուհանի Preview դաշտում: Ներդիրների Apply to (կիրառել) դաշտի օգնությամբ կարելի է նշել փաստաթղթի այն տիրույթը, որի համար անհրաժեշտ է սահմանել տվյալ ձևաչափը: Եթե ընտրվի է Whole Document տարբերակը, ապա ձևաչափը կսահմանվի ամբողջ փաստաթղթի համար, իսկ եթե This point forward, ապա միայն մինչև նշված մասը: Ներդիր պատուհաններում կատարված ընտրությունը պետք է հաստատել OK  կոճակով:
 
3.JPG
Լուսանցքների չափերն ընտրելու ներդիր պատուհան
   
4.JPG

Թղթի չափը սահմանելու ներդիր պատուհան   
 
Word տեքստային խմբագիչում չափման միավոր ընտրելու համար անհրաժեշտ է Office կոճակով բացվող պատուհանի ստորին մասում տեղակայված Word Options կոճակով բերվող պատուհանի ձախ վահանակից ընտրել Advancedներդիրը, ապաDisplay բաժնի Show measurements in units of: դաշտում` չափի միավորը:

Տեքստը սյունակներով ներկայացնելու համար անհրաժեշտ է ընտրել Page Layout ներդիրի Page Setup խմբի Columns կոճակն ու բացված պատուհանում  ընտրել առաջարկվող տարբերակներից անհրաժեշտը:
 
5.JPG
  
Սյունակների ստանդարտ ձևեր
 
Սյունակների ճշգրիտ չափերը կարելի է սահմանել More Columns հրամանով բերվող պատուհանում:
 
6.JPG

Սյունակների չափերը սահմանելու պատուհան
 
Word-ի փաստաթուղթը կարող է բաղկացած լինել տարբեր բաժիններից. բաժինը փաստաթղթի տիրույթ է, որի պարամետրերից թեկուզ մեկը տարբերվում է մնացածներից: Փաստաթղթի բաժիններն իրարից զատվում են բաժնի ավարտի նշանով` ամբողջ էջը հատող երկու հորզոնական գծերով,
 
7.JPG
 
որտեղ 8.JPG նշանը պարբերության ավարտի չտպագրվող նշանն է. Փաստաթղթի չտպագրվող նշանները էկրանին տեսնելու համար անհրաժեշտ է ընտրել Home ներդիրի Paragraph բաժնի 8.JPG գործիքը: Բաժինների միջև ընդհատման նշանը հեռացնելուց հետո հաջորդ բաժինը դառնում է նախորդի շարունակությունը:

Word տեքստային խմբագրիչում հաջորդ էջին կամ բաժնին կարելի է անցնել Page Setup խմբի Breaks կոճակով բերվող պատուհանում ներառված հրամանների օգնությամբ:
 
9.JPG
  
Page Breaks պատուհան
  
Ուշադրություն
Կիրառողը փաստաթղթի ընթացիկ մասից կարող է անցում կատարել նոր էջ`Ctrl և Enter ստեղների միաժամանակյա սեղմմամբ: