Տեսություն

Տվյալների հենքում ամենահաճախ կիրառվող գործողություններից մեկը ինֆորմացիայի որոնումն է:

Տվյալների հենքում անհրաժեշտ ինֆորմացիա որոնելու համար պետք է.

o կուրսորը տեղադրել փաստաթղթի այն մասում, որտեղից սկսած պետք է որոնումն իրականացնել,
o ընտրել Home ներդիրի Find խմբի 1.JPG (Find) կոճակը,
o բացված պատուհանում ընտրել Findներդիրը,
o Look In դաշտում ընտրել աղյուսակի անվանումը, եթե որոնումը պետք է իրականացնել ողջ աղյուսակում կամ ընտրել աղյուսակի այն դաշտի անվանումը, որտեղ միայն պետք է իրականացվի համապատասխան որոնումը:

2.JPG3.JPG
 
                         ա)                                                                                  բ)
  
Որոնման և փոխարինման պատուհան
ա) Find ներդիր, բ) Replace ներդիր
  
Եթե որոնումն իրականացվելու է դաշտում, ապա \(Match\)դաշտում պետք է ընտրել հետևյալ տարբերակներից անհրաժեշտը.

Any Part of Field – որոնումն իրականացնել դաշտի որևէ մասում,
Whole Field– որոնումն իրականացնել ամբողջ դաշտում,
Start of Field – որոնումն իրականացնել նշված դաշտի սկզբից:

Եթե պետք է որոնել գրառումների մեջ, ապա Searchդաշտում անհրաժեշտ է ընտրել հետևյալ տարբերակներից մեկը.

Up – որոնել աղյուսակի ընթացիկ գրառումից վերև ընկած մասում,
Down – որոնել աղյուսակի ընթացիկ գրառումից ներքև ընկած մասում,
All – որոնել բոլոր գրառումներում:

o Այժմ որոնման գործընթացը սկսելու համար մնում է տալ փնտրվող ինֆորմացիան, որը պետք է ներմուծել FindWhat դաշտ և սեղմել FindNext կոճակը (այսպիսով, համակարգչին «ստիպում» ենք հաջորդաբար ցույց տալ գտածը):

Եթե որոնվածն արդեն գտնվել է, կամ որևէ այլ պատճառով հետագա որոնումը նպատակահարմար չէ, ապա որոնման գործընթացն ընդհատելու համար պետք է սեղմել Cancel կոճակը:

Հենքային տվյալների ղեկավարման MicrosoftAccess համակարգում ինֆորմացիա որոնելու և այն այլ ինֆորմացիայով փոխարինելու համար անհրաժեշտ է.

o կուրսորը տեղադրել փաստաթղթի այն մասում, որտեղից սկսած անհրաժեշտ է իրականացնել որոնման ու փոխարինման գործընթացը,
o ընտրել Home ներդիրի Find խմբի 4.JPG (Replace) հրամանը,
o բացված պատուհանում ընտրել Replace ներդիրը,
o բացված պատուհանի Find What դաշտում ներմուծել որոնվող ին ֆորմացիան, իսկ ReplaceWith դաշտում այն ինֆորմացիան, որը պետք է փոխարինի հնին,
o մնացած դաշտերը լրացնել այնպես, ինչպես վերը նկարագրած ինֆորմացիա որոնելու գործընթացում,
o եթե որոնվող ինֆորմացիան աղյուսակում ամենուրեք պետք է փոխարինվի նորով, ապա անհրաժեշտ է սեղմել Replace Allկոճակը, իսկ եթե անհրաժեշտ է փոխարինել միայն հերթական հանդիպածը, ապա` Replace կոճակը:

Անհրաժեշտության դեպքում, որոնման և փոխարինման գործընթացը նույնպես կարելի է ընդհատել Cancelկոճակով:
 
Աղյուսակում ինֆորմացիա կարելի է որոնել նաև օգտվելով ենթատեքստային մենյուի Findհրամանից:

8.JPG