Տեսություն

Այժմ ծանոթանանք հենքային տվյալների ղեկավարման \(Microsoft Access 2007\) համակարգին:

Համակարգի միջավայր մտնելու համար պետք է մկնիկի օգնությամբ հաջորդաբար կատարել հետևյալ քայլերը.

Start -> All Programs -> Microsoft Office -> Microsoft Office Access 2007

Այժմ \(Access\)-ը սպասում է հետևյալ հրահանգներից որևէ մեկին.

• բացել գոյություն ունեցող որևէ հենք,
• ստեղծել նոր հենք:

Տվյալների որևէ հենք բացելու համար անհրաժեշտ է.

* բացված պատուհանի աջ մասում տեղակայված \(Open Recent Database\) բաժնում ներառված տվյալների հենքերի ցուցակից ընտրել անհրաժեշտը,
* եթե փնտրված ֆայլը բացված ցուցակում չի ընդգրկված, ապա որոնումը շարունակել 1.JPG կոճակի օգնությամբ:
 
2.JPG
 
\(Microsoft Access 2007\)-ի աշխատանքի նախնական պատուհան
 
Տվյալների նոր հենք ստեղծելու համար անհրաժեշտ է.

* ընտրել \(New Blank Database\) բաժնի \(Blank Database\) կոճակը
* բացված տիրույթի \(File Name\) դաշտում նշել ստեղծվող հենքի անվանումը (նկարում բերված օրինակում` \(Database 11\)): Ստեղծվող ֆայլի պահպանման հասցեն ընտրել 3.JPG կոճակով բացված պատուհանում,
* սեղմել\(Create\) կոճակը:
 
4.JPG
 
Նոր ֆայլ ստեղծելու տիրույթ
  
Տվյալների հենք կարելի է ստեղծել նաև \(Template Categories\) խմբի \(From Microsoft Office Online\) հրամանով՝ բացվող շաբլոններից որևէ մեկի օգնությամբ:

\(Ms Access 2007\) համակարգի հիմնական աշխատանքային պատուհանն ունի նկարում բերված տեսքը:

Ծանոթանանք պատուհանի հիմնական բաղադրիչներին:
 
Արագ հասանելիության վահանակը նախատեսված է առավել հաճախ կիրառվող հրամանների կոճակների համար:

Հրամանային ներդիրների տողը \(5\)ներդիր է պարունակում: Նկարում բացված է \(Home\) ներդիրը: Ինչպես երևում է նկարից` այն յոթ խումբ է ընդգրկում. \(View, Clipboard, Font, Rich Text, Records, Sort & Filter, Find\), որոնցից յուրաքանչյուրն իր հերթին այլ հրամանների կոճակներ է ներառում:
 
5.JPG
 
\(Microsoft Access 2007\) համակարգի պատուհան
  
Վերնագրի տողում արտածվում է տվյալ պահին \(Microsoft Access 2007\) համակարգի պատուհանի աշխատանքային տիրույթում առկա փաստաթղթի անվանումը (նկարում` \(Database5\)):
 
Վիճակի տողում ինֆորմացիա է արտածվում թողարկված տվյալների հենքի և կատարվող գործողությունների մասին:

Անցումների տիրույթում արտածվում են տվյալների հենքի օբյեկտները, ինչը հնարավորություն է տալիս ընտրել դրանցից անհրաժեշտը:

Ակտիվացված օբյեկտների ներդիրների տիրույթը ներառում է տվյալների հենքի ակտիվացված օբյեկտների անվանումները, ինչը ևս հնարավորություն է տալիս ընտրելու դրանցից անհրաժեշտը:

Office կոճակով բացվում է ֆայլերի հետ առավել հաճախ կիրառվող հրամանների մենյուն:
 
6.JPG
 
\(Office\) կոճակի պատուհան
\(Ms Access\)-ի աշխատանքը կարելի է ավարտել հիմնական պատուհանի 7.JPG փակման կոճակով:
 
Ուշադրություն
Access 2007-ով ստեղծված ֆայլերն ունեն .mdbx ընդլայնումը:
Ուշադրություն
Տվյալների հենքում հայատառ ինֆորմացիա ներմուծելու նպատակով անհրաժեշտ է ընտրել հայկական տառատեսակի Unicode տարբերակը: