Առաջադրանքի/խնդրի պայմանը

5Մ.
Ընտրե՛ք արտազատության վերաբերյալ ճիշտ պնդումները:
 
Ճիշտ պատասխաններին համապատասխանող տառերն առանց ստորակետերի և բացատների տեղադրել պատասխանների վանդակում (օրինակ՝ ԱԲԴԵ):
 
Ա. Արտազատման համակարգի օրգաններն են երիկամները և միզուղիները` միզածորանները, միզապարկը, միզուկը:
 
Բ. Երիկամի կառուցվածքային և գործառական միավորը նեֆրոնն է: Յուրաքանչյուր երիկամում կա մինչև մեկ միլիոն նեֆրոն, որի շնորհիվ երիկամի կեղևային շերտն ավելի մուգ է:
 
Գ. Արտազատման գլխավոր օրգանները երիկամներն են, որոնք մեզի հետ հեռացնում են ածխաթթու գազը և սննդի չմարսված մնացորդները:
 
Դ. Ստամոքս-աղիքային ուղու լորձաթաղանթով արտազատվում են մետաղների աղեր, դեղանյութեր:
 
Ե. Թոքերը, երիկամները, մաշկը, ստամոքս-աղիքային ուղին այն օրգաններն են, որոնց միջոցով հեռացվում է մեզը:
 
Պատասխան՝

Առաջադրանքներ լուծելու համար անհրաժեշտ է գրանցվել:

Արագ գրանցում