Տեսություն

Արտազատական համակարգի օրգանների հիվանդությունները և դրանց կանխումը
Երիկամներն օրգանիզմի կենսական կարևոր օրգաններից են։ Միզագոյացումից բացի մասնակցում են օրգանիզմի ներքին միջավայրի հաստատունության պահպանմանը, սինթեզում են կենսաբանորեն ակտիվ նյութեր, որոնք խթանում են արյունաստեղծումը, բարձրացնում արյան ճնշումը և օրգանիզմի դիմադրողականությունը։ Երիկամների ֆունկցիաների խախտման կամ դադարի դեպքում նյութափոխանակության միջանկյալ և վերջնական արգասիքները կուտակվում են արյան մեջ, թունավորում օրգանիզմը, որը հաճախ հանգեցնում է մահվան։
 
shutterstock_267977369.jpg
 
Երիկամները չափազանց զգայուն են վարակիչ հիվանդությունների հարուցիչների, սնդիկի, կապարի, բենզոլի, կենդանիների թույների նկատմամբ։ Դրանք հեռանում են երիկամներով և թունավորում նրա բջիջները, խախտում նրանց ֆունկցիան։ Երիկամների ֆունկցիաների խանգարում կարող են առաջացնել նաև չչափավորված և առանց բժշկի նշանակման ընդունած դեղանյութերը։
442-1.jpg
 
Հանքային փոխանակության խանգարումներից, դեղանյութերի կուտակումներից երիկամներում և միզային ուղիներում կարող են առաջանալ «քարեր», որոնք միզագոյացման և միզարձակման խանգարումների պատճառ են դառնում։
 
Երիկամային քարերի հեռացման ժամանակակից մեթոդների մասին պատկերացում ստանալու համար դիտի՛ր այս տեսանյութը:
 
 
Առավել վնասակար ազդեցություն է թողնում ալկոհոլը։ Այն քայքայում է երիկամի էպիթելային բջիջները և հանգեցնում նրա ֆունկցիաների խանգարման։
 
Երիկամների էպիթելի վրա վնասակար ազդեցություն ունեն նաև կծու կերակուրները, որոնք առաջացնում են երիկամների հիվանդություններ։ Երիկամների և միզային համակարգի մյուս օրգանների հիվանդությունները կանխելու նպատակով անհրաժեշտ է պահպանել ընդհանուր և անձնական հիգիենայի կանոնները։
 
kidney-disease-medifee-w411.png
  
Աղբյուրները
1. Մարդու անատոմիա։ 2 հատորով Է.Ի. Բորզյակ, Ե.Ա.Դոբրովոլսկայա, Վ.Ս. Ռևազով, Մ.Ռ. Սապին։ Երևան, Լույս 1992
2. Կենսաբանություն: Մարդ: Ս.Հ.Սիսակյան, Տ.Վ. Թանգամյան, Գ.Ի. Միրզոյան: Երևան, Տիգրան Մեծ 2014
3. Կենսաբանություն: Մարդ: Ս. Մինասյան, Ծ. Ադամյան, Հ. Հովհաննիսյան: Երևան, Մակմիլան Արմենիա 2000