Մեծ կիսագնդերի կեղևի կառուցվածքը և գործառույթները
Ուշադրություն
Մեծ կիսագնդերը գլխուղեղի ամենամեծ բաժինն է:
Ողնուղեղի մակերեսը պատված է գորշ նյութով, որի տակ գտնվում է սպիտակ նյութը, իսկ վերջինիս խորքում կան գորշ նյութի կուտակումներ` ենթակեղևային կենտրոններ:
 
Կեղևի ընդհանուր մակերեսը մոտ \(2200\) սմ² է, այն ծալքավոր է, կան մեծ թվով գալարներ, ակոսներ:
 
Յուրաքանչյուր կիսագունդ խորը ակոսներով բաժանված է \(4\) բլթերի` ճակատային, գագաթային, ծոծրակային և քունքային:
 
Frontal_lobe_animation.gif
 
Կեղևում տարբերում են զգայական, շարժողական, լսողական, տեսողական, համի,   հոտառական, ճաշակելիքի գոտիներ:
 
Տեսողական գոտին տեղադրված է ծոծրակային բլթում։ Այս գոտու որոշ նեյրոնների վնասվելը հանգեցնում է կուրության, իսկ նեյրոնների մեկ այլ խմբի վնասվածքի դեպքում տեսողության պահպանում է, բայց անհետանում է տեսողական հիշողությունը։
 
Լսողական գոտին տեղադրված է քունքային բլթում։ Նրա երկկողմանի հեռացումն առաջացնում է խլություն։
 
Հոտառական գոտին տեղադրված է քունքային բլթի ներսի մակերեսին։
  
Համի զգայարանի կենտրոնը  գտնվում է հետին կենտրոնական գալարի ստորին մասում: Այնտեղ ուրվագծվում է բերանի խոռոչի ու լեզվի զգայությունը։ Մեծ կիսագնդերի ճակատային և գագաթային բլթերում գտնվող նեյրոններն իրականացնում են տրամաբանական, մտածողության, հիշողությունը, վարքի նպատակահարմար ռեակցիաներ:
 
Մաշկամկանային զգայության գոտին տեղավորված է գլխուղեղի կեղևի հետին կենտրոնական գալարում և ազդակներ է ստանում,մարմնի հակառակ կեսից։ Այս գոտու հիմնական մակերեսը զբաղեցնում են ձեռքերից, կոկորդից ու լեզվից հաղորդվող ազդակներն ընկալող նեյրոնները, որը պայմանավորված է վարքագծում տվյալ օրգանի նշանակությունը։
 
Ուշադրություն
Շարժողական գոտին զբաղեցնում է առջևի կենտրոնական գալարի շրջանը, որի մեծությունն ուղիղ համեմատական է ոչ թե մկանների զանգվածին, այլ շարժումների բարդությանը։
Շարժողական գոտու գրգռումն ուղեկցվում է մարմնի հակառակ կեսի շարժումներով, իսկ մեծ մակերեսով նրա ախտահարումն առաջացնում է կաթված։ Մարդու ուղեղում կան գոյացություններ, որոնք բացակայում են կենդանիների ուղեղում։ Միաժամանակ որոշ բարձրագույն ֆունկցիաներ կատարվում են կիսագնդերի մեկի մասնակցությամբ։
 
Image_539.jpg
 
Ձախ կիսագնդի ճակատային բլթում գտնվում է խոսքի շարժողական կենտրոնը, որը կարգավորում է խոսքին մասնակցող մկանների համաձայնեցված գործունեությունը։ Այս կենտրոնի քայքայումից առաջանում է համրություն։
 
Քունքային բլթում տեղադրված է բառերի իմաստը հասկանալու կենտրոնը։ Նրա վնասումից զարգանում է խոսքի լսողության խլություն։
 
Գրելու կենտրոնը տեղադրված է ճակատային բլթի հետին մասում, իսկ կարդալու կենտրոնը՝ գագաթային բլթի անկյունային գալարում։ Աջ կիսագունդը մասնակցում է
պատկերավոր մտածողության գործընթացներում (դեմքերի ճանաչում, երաժշտական և գեղարվեստական գործունեություն)։
 
mozg.jpg
Աղբյուրները
Ս.Մինասյան, Ծ.Ադամյան, Հ.Հովհաննիսյան Կենսաբանություն Մարդ
Ն.Ի Սոնին,Մ.Ռ. Սապին  Կենսաբանություն Մարդ
Ս.Հ. Սիսակյան, Տ.Վ. Թանգամյան, Գ.Ի. Միզոյան Կենսաբանությաուն Մարդ
Ն.Գ. Միքաելյան ֆիզիոլոգիա