original.png
 
Հիշեք գլխուղեղի բաժինների և նրանց կատարած ֆունկցիաների համապատասխանությունը և տեղադրեք աղյուսակում:
 
1. Նրանով են անցնում առջևի և միջին ուղեղը ստորև գտնվող կենտրոններին կապող ուղիները:
2. Մասնակցում է շարժումների կարգավորմանը:
3. Նրանում գտնվող տարբեր կորիզներ ապահովում են շնչառական, սիրտ-անոթային, մարսողական համակարգերի գործունեությունը:
4. Բաղկացած է քառաբլուրներից, որոնք ապահովում են տեսողության և լսողության առաջնային ռեակցիաները:
5. Նրա հիմնական բաժիններից են տեսաթումբն ու ենթատեսաթումբը:
6. Կարգավորում են օրգանների և նրանց համակարգերի փոխհամաձայնեցված գործունեությունը, բարձրագույն նյարդային գործունեությունը:
  
Միջին ուղեղ                                                                                    
Ուղեղիկ                                            
Միջանկյալ ուղեղ                                                 
Վարոլյան կամուրջ                                        
Երկարավուն ուղեղ                                                        
Գլխուղեղի մեծ կիսագնդեր