Տեսություն

Զգայարաններ և վերլուծիչներ
Մարմնի այս կամ այն մասում կենտրոնացած որոշակի ընկալիչներն օժանդակ հյուսվածքների հետ միասին առաջացնում են զգայարան:
Ձգայարանները մասնակցում են մարդու հիմնական  զգայությունների` համի, հոտի, շոշափելիքի, տեսողության և լսողության ձևավորմանը: Ձգայությունների ձևավորումն իրականանում է վերլուծիչների միջոցով:
 
Մարդու զգայարանները
Feeling.jpg
Վերլուծիչը գործառական համակարգ է,որն ապահովում է ներքին և արտաքին միջավայրից ստացված տեղեկատվության ընկալումը,վերամշակումը և զանազանումը:  
Յուրաքանչյուր վերլուծիչ կազմված է երեք բաղկացուցիչ բաժնից՝ ծայրամասային, հաղորդող և կենտրոնական:
  
Ծայրամասային բաժինը զգայարանն է, որում գտնվում են համապատասխան ընկալիչներ: Վերջիններս միջավայրի գրգիռը վերափոխում են նյարդային ազդակի: Հաղորդող բաժինը զգայարանից հեռացող նյարդերն են, որոնցով նյարդային գրգիռը փոխանցվում է գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղևի համապատասխան գոտուն, իսկ կենտրոնական բաժինը կեղևի գոտին է, որտեղ իրականացվում է գրգիռի վերլուծումը և վերջնական զանազանումը: Որպեսզի ձևավորվի համապատասխան պատկերը (տեսողական, համային, հոտառական և այլն) պետք է անխափան գործեն բոլոր երեք բաժինները:  
 
Ըստ գրգռիչի բնույթի տարբերում են \(1\). մեխանաընկալիչներ, \(2\). ջերմընկալիչներ, \(3\). քիմընկալիչներ, \(4\). լուսընկալիչներ, \(5\). ձայնընկալիչներ, \(6\). ցավազգաց ընկալիչներ:
 
 
ehksteroreceptory.jpg
  
Լսողական  վերլուծիչի կառուցվածքը
  
Image1031.png
 
Վերլուծիչների կազմության գծապատկեր
 
Анализаторы.png
  
Զգայությունները կարելի է զարգացնել և մարզել:Երկար տարիների աշխատանքային փորձը բժշկին հնարավորություն է տալիս հիվանդությունն ախտորոշել սրտի աղմուկով, շնչառության յուրահատկությամբ: Զգայական համակարգում գործում է նաև փոխհատուցման երևույթը. եթե զգայարաններից մեկը չի գործում, մնացած զգայարաններն իրենց վրա են վերցնում նրա գործառույթը: Օրինակ կույրերի մոտ լավ են զարգացած լսողության և շոշափելիքի զգայարանները:
Աղբյուրները
Ս.Մինասյան, Ծ.Ադամյան, Հ.Հովհաննիսյան Կենսաբանություն Մարդ
Ն.Ի Սոնին,Մ.Ռ. Սապին  Կենսաբանություն Մարդ
Ս.Հ. Սիսակյան, Տ.Վ. Թանգամյան, Գ.Ի. Միզոյան Կենսաբանությաուն Մարդ
Ն.Գ. Միքայելյան ֆիզիոլոգիա