Տեսություն

Շարժումների անկախության սկզբունքը
Եթե մարմնի սկզբնական դիրքի շառավիղ-վեկտորը եղել է r0, ապա \(t\) պահին նրա r շառավիղ-վեկտորը հավասար կլինի.
 
111.png
 
r=r0+S=r0+V0t+at22 (7)
Այս հավասարումը մեխանիկայի հիմնական խնդրի լուծումն է հաստատուն արագացմամբ շարժման դեպքում:
Նկատենք, որ (1) և (7) հավասարումներից ստացվում են ուղղագիծ հավասարաչափ շարժման հավասարումները, եթե դրանց մեջ տեղադրենք a=0 և V0=V:
 
Այդ դեպքում կստանանք.

r=r0+V0t
 
Եթե ստացված հավասարման մեջ արագությունն էլ տեղադրենք զրո, կստանանք դադարը նկարագրող հավասարումը`
 
r=r0
 
Այսպիսով՝ (7) բանաձևով որոշված շառավիղ-վեկտորի մասին կարելի է ասել հետևյալը.
  • Առաջին գումարելին համապատասխանում է r0 կետում դադարի վիճակին:
  • Երկրորդ գումարելին ցույց է տալիս մարմնի տեղափոխությունը V0 հաստատուն արագությամբ շարժման դեպքում:
  • Երրորդ գումարելին դադարի վիճակից մարմնի կատարած տեղափոխությունն է հաստատուն արագացմամբ շարժման դեպքում: 
Կարելի է համարել, որ մարմինը միաժամանակ մասնակցում է մի քանի անկախ շարժումների՝
 
ա) շարժվում է հավասարաչափ V0 հաստատուն արագությամբ,
 
բ) կատարում է հավասարաչափ արագացող շարժում դադարի վիճակից a արագացմամբ:
 
Արդյունարար շարժումն այդ շարժումների վերադրումն է: Սա կոչվում է շարժումների անկախության սկզբունք:
Աղբյուրները
Ֆիզիկա 10; Է. Ղազարյան, Ա. Կիրակոսյան, Գ. Մելիքյան, Ա. Մամյան, Ս. Մաիլյան; Երևան 2017 թ.