Տեսություն

Ուղղագիծ հավասարաչափ փոփոխական շարժման գրաֆիկական պատկերումը
Եթե մարմնի սկզբնական արագության և արագացման վեկտորները ուղղված են նույն ուղղով, ապա ժամանակի ցանկացած պահին մարմնի արագության վեկտորը ևս ուղղված է այդ ուղղով, հետևաբար մարմինը կատարում է ուղղագիծ հավասարաչափ արագացող շարժում:
 
Այսպիսի շարժման գրաֆիկական ներկայացման համար բավական է ընտրել մեկ կոորդինատային առանցք, օրինակ՝ \(OX\) առանցքը, և ուղղել այն շարժման ուղղությամբ: 
 
1-49.png
 
Դա թույլ կտա մարմնի շարժման՝ (1), (4) և (7) վեկտորական հավասարումներից անցնել այդ մեծությունների պրոյեկցիաների՝ Vx-ի, Sx-ի և \(x\)-ի, ժամանակից կախումն արտահայտող սկալյար հավասարումների՝
 
Vx=V0x+axt (8)
 
Sx=Voxt+axt22 (9)
 
x=xo+Voxt+axt22 (10)
 
Քանի որ a և V0 վեկտորներն ուղղված են կոորդինատային առանցքի երկայնքով, ապա նրանց պրոյեկցիաների մոդուլները հավասար են այդ վեկտորների մոդուլներին, իսկ պրոյեկցիաների նշանները կախված են կոորդինատային առանցքի նկատմամբ այդ վեկտորների ունեցած ուղղությունից:
 
Պայմանավորված ax-ի և Vx-ի նշաններով՝ ուղղագիծ հավասարաչափ արագացող շարժման արագության Vx պրոյեկցիայի ժամանակից կախումն արտահայտող գրա‎ֆ‎իկը կարող է ունենալ ստորև պատկերվածներից մեկի տեսքը:
 
1-50.png
 
Ուղղագիծ հավասարաչափ արագացող շարժման տեղափոխության պրոյեկցիայի և կոորդինատի ժամանակից կախումն արտահայտող բանաձևերից՝ (9), (10)-ից երևում է, որ այդ մեծությունները ժամանակից կախված են քառակուսայնորեն, հետևաբար նրանց գրաֆիկները իրենցից ներկայացնում են պարաբոլ: Նկարում պատկերված գրաֆիկները համապատասխանում են սկզբնական արագության և արագացման պրոյեկցիաների տարբեր արժեքներին:
  
1-51.png\( \)
Աղբյուրները
Ֆիզիկա 10; Է. Ղազարյան, Ա. Կիրակոսյան, Գ. Մելիքյան, Ա. Մամյան, Ս. Մաիլյան; Երևան 2017 թ.