Առաջադրանքի/խնդրի պայմանը

5Մ.
1. Մարմինն ուղղաձիգ նետված է դեպի ներքև՝ \(5\) մ/վ սկզբնական արագությամբ: Որքա՞ն ժամանակից նրա արագությունը կմեծանա \(5\) անգամ: Օդի դիմադրությունն անտեսել: Ազատ անկման արագացումն ընդունել հավասար \(10\) մ/վ²:
 
Պատասխան՝  վ:
 
էջ.jpg
 
2. Մարմինը նետված է ուղղաձիգ դեպի վեր՝ \(40\) մ/վ արագությամբ: Նետման պահից ի՞նչ նվազագույն ժամանակում մարմնի արագության մոդուլը կփոքրանա երկու անգամ: Օդի դիմադրությունն անտեսել: Ազատ անկման արագացումն ընդունել հավասար \(10\) մ/վ²:
 
Պատասխան՝  վ:
Աղբյուրները
Ֆիզիկա: 2016 թ. Թեստային առաջադրանքների շտեմարաններ/ Ռ. Ալավերդյան, Է. Ղազարյան և ուրիշներ, -Եր.: Էդիթ Պրինտ, 2015