Տեսություն

Ուղղաձիգ դեպի վեր նետված մարմնի շարժումը
Ուղղագիծ դեպի վեր նետված մարմնի սկզբնական արագությունը և արագացումը հակուղղված են, հետևաբար մարմինը կատարում է ուղղագիծ հավասարաչափ դանդաղող շարժում V0 սկզբնական արագությամբ: Շարժումը ուսումնասիրելիս հարմար է \(OY\) առանցքն ուղղել դեպի վեր` սկզբնակետն ընտրելով գետնի վրա (Նկ.\(7.3\)):
 
1-52.png
 
Հաշվի առնելով, որ V0y=V0, gy=g, y0=0, կարող ենք գրել Vy(t) և y(t) կախման բանաձևերը:
 
Vy=V0gty=V0tgt22 (1), (2)
 
Հետագծի ամենաբարձր կետում մարմինը մի պահ կանգ է առնում, և ապա ետ վերադառնում առանց սկզբնական արագության: 
 
Վերելքի tվեր. ժամանակը կգտնենք, եթե (1) հավասարման մեջ տեղադրենք Vy=0.
 
0=V0gt, որտեղից`
 
tվեր.=V0g (3)
 
tվեր. պահին մարմնի \(y\) կոորդինատը համընկնում է նրա առավելագույն \(H\) բարձրության հետ, հետևաբար (2) հավասարման մեջ տեղադրելով tվեր.-ի արժեքը, կստանանք թռիչքի առավելագույն բարձրությանը.
 
H=V022g (4)
 
Թռիչքի tթռ. տևողությունը որոշելու համար կօգտվենք այն պայմանից, որ գետնին ընկնելու պահին մարմնի կոորդինատը հավասարվում է զրոյի:
 
(2) հավասարման մեջ տեղադրելով \(y = 0\) կստանանք`
 
tթռ.=2V0g (5)
 
Ստացվեց, որ թռիչքի ամբողջ ժամանակը երկու անգամ մեծ է վերելքի ժամանակից, հետևաբար վայրէջքի ժամանակը հավասար է վերելքի ժամանակին:
 
Այն դեպքերում, երբ մարմնի սկզբնական արագությունը ազատ անկման արագացման հետ կամայական այլ անկյուն է կազմում, մարմնի հետագիծը կոր է, ուստի շարժումը g արագացմամբ հավասարաչափ փոփոխական շարժում է:
Աղբյուրները
Ֆիզիկա 10; Է. Ղազարյան, Ա. Կիրակոսյան, Գ. Մելիքյան, Ա. Մամյան, Ս. Մաիլյան; Երևան 2017 թ., էջ 58-59