Առաջադրանքի/խնդրի պայմանը

6Մ.
1. Հորիզոնի նկատմամբ անկյան տակ նետված մարմնի նվազագույն արագությունը \(v\) է, իսկ առավելագույն արագությունը՝ \(2v\): Ի՞նչ անկյան տակ է նետված մարմինը:
 
Օդի դիմադրությունն անտեսել:
  
Պատասխանի դաշտում նշիր ճիշտ պատասխանի համարը:
 
1. \(60°\)
2. \(30°\)
3. \(45°\)
4. \(90°\)
 
Պատասխան՝
 
2. Հորիզոնի նկատմամբ անկյան տակ 20 մ/վ սկզբնական արագությամբ նետված մարմնի արագությունը հետագծի ամենավերին կետում 10 մ/վ է: Հորիզոնի նկատմամբ ի՞նչ անկյան տակ է նետված մարմինը:
 
Օդի դիմադրությունն անտեսել:
  
Պատասխանի դաշտում նշիր ճիշտ պատասխանի համարը:
  
1. \(45°\)
2. \(30°\)
3. \(60°\)
4. \(90°\)
  
Պատասխան՝ 
Աղբյուրները
Ֆիզիկա: 2016 թ. Թեստային առաջադրանքների շտեմարաններ/ Ռ. Ալավերդյան, Է. Ղազարյան և ուրիշներ, -Եր.: Էդիթ Պրինտ, 2015