Տեսություն

Ուղղագիծ հավասարաչափ շարժում: Արագություն:
Մեխանիկայի հիմնական խնդրի լուծումն ուղղագիծ հավասարաչափ շարժման դեպքում
Շարժումներից պարզագույնը ուղղագիծ հավասարաչափ շարժումն է: Ուղղագիծ հավասարաչափ են շարժվում մեքենաները մայրուղով ընթանալիս, ինքնաթիռները՝ ինքնակառավարման ռեժիմով թռչելիս և այլն:
 
Այն շարժումը, որի ընթացքում մարմինը ցանկացած հավասար ժամանակամիջոցներում կատարում է միատեսակ տեղափոխություններ, կոչվում է ուղղագիծ հավասարաչափ շարժում:
Սահմանումից բխում է, որ.
 
ա) ուղղագիծ հավասարաչափ շարժում կատարող մարմնի հետագիծն ուղիղ գիծ է,
բ) ցանկացած Δt ժամանակում մարմնի կատարած ΔS տեղափոխության և այդ ժամանակամիջոցի հարաբերությունը շարժման ընթացքում մնում է հաստատուն.

ΔSΔt=const
 
Այս հարաբերությունը ցույց է տալիս մարմնի կատարած տեղափոխությունը միավոր ժամանակում և կոչվում է ուղղագիծ հավասարաչափ շարժման արագություն` V
Եթե \(t\) ժամանակամիջոցում մարմնի կատարած տեղափոխությունը նշանակենք S-ով, ապա ուղղագիծ հավասարաչափ շարժման արագությունը կլինի.     
                 
V=St \((1)\)
Ուղղագիծ հավասարաչափ շարժման արագություն կոչվում է ցանկացած ժամանակամիջոցում մարմնի կատարած տեղափոխության և այդ ժամանակամիջոցի հարաբերությունը:
Քանի որ տեղափոխությունը վեկտորական մեծություն է, ժամանակը` սկալյար, ապա արագությունը վեկտորական մեծություն է:
Արագության վեկտորի ուղղությունը համընկնում է տեղափոխության ուղղության հետ, իսկ մոդուլը ցույց է տալիս միավոր ժամանակում մարմնի կատարած տեղափոխությունը:
Եթե ուղղագիծ հավասարաչափ շարժման արագությունը հայտնի է, ապա \(t\) ժամանակամիջոցում մարմնի կատարած S տեղափոխությունը կարտահայտվի հետևյալ հավասարությամբ.
 
S=Vt \((2)\)
 
Ինչպես արդեն հայտնի է, մարմնի վերջնական դիրքի r շառավիղ վեկտորը հավասար է. r=r0+S, \((3)\)
որտեղ r0-ն` մարմնի սկզբնական դիրքի շառավիղ վեկտորն է, S -ը՝ տեղափոխությունը:
 
Եթե տեղափոխության համար ստացված \((2)\) հավասարումը տեղադրենք \((3)\) հավասարման մեջ, ապա կստանանք.
 
r=r0+Vt \((4)\)
  
Ուշադրություն
Ստացված հավասարումը հանդիսանում է մեխանիկայի հիմնական խնդրի լուծումը ուղղագիծ հավասարաչափ շարժման դեպքում:
Ուղղագիծ հավասարաչափ շարժման արագության մոդուլը՝ \(V\)-ն, համաձայն \((1)\) հավասարման, կլինի՝   
 
V=St
 
Քանի որ այս դեպքում մարմինը շարժվում է ուղիղ գծով և միշտ նույն ուղղությամբ, ապա նրա տեղափոխության մոդուլը հավասար է \(S\) անցած ճանապահին, ուրեմն՝        
 
V=St
Մարմնի արագության մոդուլը հավասար է \(t\) ժամանակամիջոցում մարմնի անցած S ճանապարհի և այդ ժամանակամիջոցի հարաբերությանը:
Արագության մոդուլը հաճախ անվանում են նաև ճանապարհային կամ տրասնսպորտային արագություն: Ավտոմեքենաներում տեղադրված արագաչափը ցույց է տալիս հենց այդ արագությունը:
 
BINYEAE-3-5-Универсальный-Авто-Автомобиль-OBD2-HUD-Скорость-Пробег-Дисплей-Цифровой-Спидометр-Автомобиля-Предупреждения-Превышения.jpg
 
ՄՀ-ում արագության հիմնական միավորն է` [V]=[S][t]=1 մ/վ:
Որպես արագության միավոր ընդունում են այն ուղղագիծ հավասարաչափ շարժման արագությունը, որի դեպքում մարմինը յուրաքանչյուր \(1 \)վ-ում անցնում է \(1 \)մ ճանապարհ:
Աղբյուրները
Ֆիզիկա 10; Է. Ղազարյան, Ա. Կիրակոսյան, Գ. Մելիքյան, Ա. Մամյան, Ս. Մաիլյան; Երևան 2017 թ., էջ  39-44
https://podroze.smcloud.net/t/image/t/131711/auto-samochod-trasa-dojazd_340265.jpg
https://www.youtube.com/watch?v=ELDhipm-LPI