Տեսություն

Տեղափոխություն: Շարժման օրենք: Շարժումների դասակարգումն ըստ հետագծի ձևի և շարժման օրենքի
Լուծել մեխանիկայի հիմնական խնդիրը նշանակում է գտնել մարմնի դիրքը որոշող ֆիզիկական մեծության` շառավիղ-վեկտորի, կոորդինատների կամ դիրքաթվի կախումը ժամանակից: Այդ ֆիզիկական մեծության` ժամանակից կախումն արտահայտող բանաձևը կոչվում է շարժման օրենք կամ շարժման հավասարում:
 
Եթե մարմնի սկզբնական դիրքը հայտնի է, ժամանակի \(t\) պահին նրա դիրքը որոշելու համար բավական է որոշել այդ ընթացքում մարմնի կատարած տեղափոխությունը:
Տեղափոխություն կոչվում է մարմնի սկզբնական դիրքը վերջնական դիրքին միացնող վեկտորը:
Տեղափոխությունը նշանակվում է՝ S: Դիցուք մարմինը 1 կետից տեղափոխվել է 2 կետ:
 
1-16.png
 
Ինչպես երևում է նկարից մարմնի կատարած տեղափոխությունը հավասար է նրա շառավիղ վեկտորի փոփոխությանը. S=rr0=Δr:

Եթե հայտնի են մարմնի սկզբնական դիրքի r0 շառավիղ վեկտորը և S տեղափոխությունը, ապա վերջնական դիրքի շառավիղ վեկտորը կլինի.
 
r=r0+S
 
Եթե հայտնի լինի S-ի կախումը \(t\)-ից, ապա ստացված վեկտորական հավասարումը կհանդիսանա շարժման օրենք:
 
Պրոյեկտելով այս հավասարումը \(OX\) և \(OY\) առանցքների վրա` կստանանք.
 
x=x0+Sx և y=y0+Sy, որտեղ Sx-ը և Sy-ը տեղափոխության պրոյեկցիաներն են համապատասխան կոորդինատային առանցքների վրա: Եթե հայտնի են Sx-ի և Sy-ի կախման օրենքները ժամանակից, ապա ստացված սկալյար հավասարումների համակարգը կհանդիսանա շարժման օրենք:
 
Հետագիծը և շարժման օրենքը միասին ամբողջությամբ բնութագրում են շարժումը:
 
Ըստ հետագծի ձևի՝ շարժումները լինում են` ուղղագիծ (հետագիծն ուղիղ գիծ է) և կորագիծ (հետագիծը կոր գիծ է): 
 
Ըստ շարժման օրենքի` հավասարաչափ և անհավասարաչափ:
 
Արդյունքում դիտարկվող շարժումները լինում են.
 
1. Ուղղագիծ հավասարաչափ
 
2. Ուղղագիծ անհավասարաչափ
 
3. Կորագիծ հավասարաչափ
 
4. Կորագիծ անհավասարաչափ
Աղբյուրները
Ֆիզիկա 10; Է. Ղազարյան, Ա. Կիրակոսյան, Գ. Մելիքյան, Ա. Մամյան, Ս. Մաիլյան; Երևան 2017 թ., էջ 32-38