Տեսություն

Հետագիծ: Ճանապարհ: Դիրքաթիվ
Մարմինը շարժման ընթացքում անցնում է տարբեր կետերով, որոնք ամբողջությամբ վերցրած կազմում են որոշակի գիծ: Այն անվանում են մարմնի շարժման հետագիծ:
Հետագիծ կոչվում է այն կետերի բազմությունը, որոնցով տվյալ հաշվարկման համակարգում հաջորդաբար անցնում է մարմինը իր շարժման ընթացքում:
Որոշ դեպքերում հետագիծը կարող է տեսանելի լինել: Եթե շարժվող մարմինը հետք է թողնում, ինչպես օրինակ կավիճը` գրատախտակին, ապա այդ հետքը հենց մարմնի հետագիծն է:
 
aaspx-4-625.jpg
 
Այլ դեպքերում, օրինակ` նետված գնդակի, չոր ճանապարհով ընթացող մեքենայի հետագծերը չեն երևում:
  
Shot_FreeKick.jpg
 
Մարմնի հետագիծը կարող է լինել ուղիղ կամ կոր:
Համապատասխանաբար մարմնի կատարած շարժումը կկոչվի՝ ուղղագիծ կամ կորագիծ: Հետագծի տեսքը կախված է այն հաշվարկման համակարգի ընտրությունից, որում դիտարկվում է մարմնի շարժումը: 

Եթե մարմնի հետագիծը նախապես հայտնի է, ապա մարմնի դիրքը որոշելու համար բավական է հետագծի որևէ \(O\) կետ համարել սկզբնակետ և նշել այդ կետից, հետագծի երկայնքով, մինչև մարմնի դիրքը եղած հեռավորությունը:
Սկզբնակետից հետագծի երկայնքով մինչև մարմնի դիրքը եղած \(L\) հեռավորությունը, վերցված համապատասխան նշանով կոչվում է դիրքաթիվ:
1-15.png
Դիրքաթվի միջոցով մարմնի դիրքը որոշելու եղանակը կոչվում է բնական եղանակ: 
Եթե հայտնի է հետագծի յուրաքանչյուր կետի դիրքաթիվը, ապա կարող ենք ոչ միայն որոշել մարմնի դիրքը հետագծի վրա, այլ նաև նրա անցած ճանապարհը:
Շարժման ընթացքում հետագծի երկայնքով մարմնի անցած հեռավորությունը կոչվում է անցած ճանապարհ՝ \(S:\)
Եթե դիտարկվող ժամանակամիջոցում մարմնի շարժման ուղղությունը չի փոխվում, ապա նրա անցած \(S\) ճանապարհը հավասար է դիրքաթվի փոփոխության մոդուլին:
 
S=lBlA 
 
1-14.png
 
Եթե շարժման ուղղությունը փոխվում է, ապա դիտարկվող ժամանակահատվածը պետք է բաժանել այնպիսի մասերի, որոնց ընթացքում շարժման ուղղությունը չի փոխվել: Յուրաքանչյուր այդպիսի ժամանակահատվածի համար պետք է հաշվել մարմնի անցած ճանապարհը և գումարել իրար:
 
Ամբողջ ճանապարհը հավասար կլինի. S=S1+S2+...+Sn 
 
Անցած ճանապարհը դրական սկալյար մեծություն է:
Աղբյուրները
Ֆիզիկա 10; Է. Ղազարյան, Ա. Կիրակոսյան, Գ. Մելիքյան, Ա. Մամյան, Ս. Մաիլյան; Երևան 2017 թ., էջ 28-32
https://d2uqfpnktc64mn.cloudfront.net/uploads/ckeditor_assets/pictures/8734/content_c1-Image-by-Ben-Cooper.-Falcon-9-Launches-CRS-4-_SpX-4_.jpg