Տեսություն

Բարդածանցավոր բառեր. բառի բառակազմական վերլուծություն
Բարդածանցավոր կոչվում են այն բառերը, որոնք բաղկացած են մեկից ավելի արմատներից և մեկ կամ մի քանի ածանցից:
Ածանցավոր, բարդ և բարդածանցավոր բառերը կարելի է ենթարկել բառակազմական վերլուծության: Դա նշանակում է բառի բառակազմական բաղադրիչների՝ արմատ, ածանց(նախածանց, վերջածանց), հոդակապ ճանաչում և հստակ առանձնացում միմյանցից: