Տեսություն

Հոդակապ
Հոդակապը բառի բաղադրիչները իրար կապող ձևույթն է:
Հոդակապի դեր է կատարում ա ձայնավորը հետևյալ բառերում՝ մեծատուն, շնչասպառ և այլն:
Ի-ով վերջացող բառերի դեպքում բառավերջի ի-ն, միանալով ա հոդակապին, հնչյունափոխվում է ե-ի, ուստի այդ դեպքում հոդակապ է դառնում ե-ն՝ գինետուն, այգեպան և այլն:
Որոշ դեպքերում ի-ով չվերջացող բառերը նախորդների համաբանությամբ բաղադրության մեջ են մտնում ե հոդակապով՝ բաժնեմաս, բաժնետեր, ծաղկեփունջ, ծաղկեպսակ, հաշվետար, հաշվեգետ, հաշվեմատյան, այցետոմս, այցեքարտ, երգեհոն և այլն:
 
Հոդակապ չի լինում սովորաբար այն դեպքերում, երբ հաջորդ բաղադրիչը սկսվում է ձայնավորով՝ ծաղկաման, գաղթօջախ և այլն:
Գրաբարյան բացառականի քարացած ե մասնիկը հոդակապ չէ՝ գյուղեգյուղ, տնետուն և այլն:
Հոդակապ չեն նաև և, ու շաղկապները՝ այրուձի, առևտուր և այլն:
Երբեմն հոդակապի հետ կարող են շփոթվել արմատական հնչյունները/տառերը՝ գետեզր, լուսառատ և այլն: