Տեսություն

Բառագործածություն. հարանուններ
Հարանունները ձևով իրար նման, բայց ոչ նույն բառերն են՝ ի տարբերություն համանունների, որոնք ձևով՝ գրությամբ նույնն են:
Օրինակ
ավանդույթ՝ սովորույթ - ավանդություն՝ ասք, թյուր՝ սխալ - թույր՝ գույն և այլն:
Հարանուններից մեկի գործածությունը մյուսի փոխարեն առաջացնում է բառագործածության սխալ: Այդպիսի սխալ կարող է առաջանալ նաև բառիմաստի չիմացության պատճառով բառը սխալ իմաստով գործածելու հետևանքով:
 
Բառագործածության սխալ կարող է տեղի ունենալ նաև մեկ խոսքի մասի փոխարեն մյուսի գործածության հետևանքով, ինչպես՝ իրավացի ածականի գործածությունը իրոք, իսկապես վերաբերականների փոխարեն, բայի՝ վ-ով կամ առանց վ-ի (վերաբերել - վերաբերվել. առաջինը գործածվում է իրի, երկրորդը՝ անձի անունների մասին), այլ մասնիկով կամ առանց դրա (հանձին - հանձինս. առաջինը գործածվում է եզակի, երկրորդը՝ հոգնակի թվի մասին) և այլ դեպքերում:
 
Բացի բառագործածության սխալներից խոսքում հանդիպում են նաև բառի ձևի՝ կազմության սխալներ՝ աղավաղումներ, որոնք կոչվում են սխալակազմություններ: Դրանք առաջանում են բառի մեջ որևէ ավելորդ հնչյունի ներմուծումից, ինչպես՝ ամանչել, որևէ հնչյունի սղումից, ինչպես՝ սննկանալ (պիտի լինի՝ սնանկանալ) և այլն: