Տեսություն

Բառի բառային իմաստ
Բառի բառային իմաստը բառի բովանդակությունն է, այսինքն՝ բառի հնչյունական կազմի և օբյեկտիվ իրականության մեջ եղած առարկաների, երևույթների, հատկանիշների և այլնի հարաբերակցությունը:
Բառը կարող է ունենալ մեկ իմաստ (հիմնականում դրանք տերմիններն են՝ ածխածին, տրամագիծ, բարդի, դերանունները՝ ես, դու և այլն) կամ մի քանի իմաստներ: Վերջինս կոչվում է բազմիմաստություն:
 
Բառի մի քանի իմաստների թվում կարող են լինել ինչպես ուղղակի, այնպես էլ փոխաբերական իմաստներ:
 
Օրինակ, գիծ բառը ժամանակակից հայերենում ունի մոտ \(15\) իմաստ. հետք թողնող առարկայով, օրինակ՝ մատիտով, քաշած խազ, երկարությամբ քաշած լար, հետք, փխբ. կնճիռ և այլն:
 
Բառի իմաստը կարող է բացատրվել \(1\) բառով՝ հոմանիշով, ինչպես նաև նկարագրորեն: