Տեսություն

Դարձվածք
Դարձվածքը պատրաստի վերարտադրելի բառային անբաժանելի կայուն կապակցություն է, որում բառերը միասնաբար արտահայտում են փոխաբերական-այլաբանական իմաստ:
Որոշ դեպքերում միևնույն բառերից կազմված կապակցությունը քերականական տարբեր ձևավորումների արդյունքում կարող է արտահայտել տարբեր, երբեմն էլ հակադիր իմաստներ:
Օրինակ
Գլուխ պահել - ծուլանալ, գլուխը պահել - պատսպարվել, ձեռք բռնել - օգնել, ձեռքը բռնել-խանգարել, արգելել և այլն:
Մեկ դարձվածքը կարող է ունենալ մի քանի, երբեմն միմյանց հետ չառնչվող իմաստներ:
Օրինակ
Թևերը փռել - \(1\). պաշտպանել, \(2\). հովանավորել, \(3\). տարածվել:
Դարձվածքները բառերի նման կարող են լինել միմյանց հոմանիշ՝ մի ծաղկով գարուն չի գա - մի ձեռքը ծափ չի տա, կամ միմյանց հականիշ` քսակի բերանը բանալ - քոռ կոպեկ չտալ: