Տեսություն

Հականիշ կոչվում են իմաստով իրար հակառակ բառերը:
Հականիշները լինում են հակադրական և ժխտական:

Հակադրական հականիշները միմյանց հակառակ իմաստ են արտահայտում՝ մեծ-փոքր, բարեկամ-թշնամի:

Ժխտական
հականիշներից մեկը ժխտում, բացասում է մյուսը՝ թևավոր-անթև, հաճելի-տհաճ: Սրանք սովորաբար ժխտական նախածանցներով կազմված նույնարմատ հականիշներն են: