Տեսություն

Ձայնավորների ուղղագրությունը և ուղղախոսությունը
Ժամանակակից հայերենում ուղղագրական և ուղղախոսական դժվարություն են ներկայացնում է, օ, ը ձայնավորների գրությունը և արտասանությունը:
 
Է-Ե
Բառամիջում և բառավերջում է տառը գրվում է այն դեպքում, երբ առանձին արմատի սկզբնատառ է՝
Օրինակ
մանրէ, վայրէջք:
Ուստի ճիշտ գրելու համար անհրաժեշտ է ճանաչել բառի բաղադրիչները: Հատկապես անհրաժեշտ է նկատի ունենալ այն դեպքերը, երբ հնչյունափոխության հետևանքով յա երկհնչյունը փոխվում է ե-ի՝
Օրինակ
առօրյա-առօրեական:
Ներկա ժամանակի օժանդակ բայերը, բացառությամբ եզակի երրորդ դեմքի, գրվում են ե-ով՝ եմ, ես, թեև կարդացվում են է, ինչը եզակի դեպք է հայոց լեզվում: Անցյալ ժամանակի օժանդակ բայերը գրվում են է-ով՝ էի, էին:
 
Բառամիջում առանձին բառի սկզբնատառ է-ն բաղաձայնից հետո կարդացվում է է, ձայնավորից հետո՝ յէ՝
Օրինակ
ամենաե(յէ)րկար, բայց՝ անե(է)րես: