Տեսություն

Ղ-Խ
Մի շարք բառերում լսվող խ հնչյունը գրվում է ղ տառով՝ աղբյուր, Աղթամար, աղջիկ, աղտ, աղքատ, բողկ, գաղթ, դաղձ, դեղձ, դեղձան, դեղձանիկ, եղբայր, զեղչ, թուղթ, կեղտ, կողպեք, կողք, հաղթել, հղկել, ճեղք, մաղթել,մեղք, մղկտալ, շաղգամ, շաղկապ, շղթա, ողբ, ողջ, ողկույզ, պղտոր, ուղտ, փեղկ, փողք, քաղցր, սանդուղք, սեղմել:
  
Մնացած բոլոր դեպքերում այս հնչյունների գրությունն ու արտասանությունը համընկնում են:
 
Անհրաժեշտ է չշփոթել հետևյալ արմատները՝
  • մուղ (մղել)՝ բոցամուղ, և մուխ (մխրճել)՝ երկնամուխ,
  • ուղտ (կենդանի)՝ ընձուղտ, և ուխտ (երդում)՝ ուխտադրուժ,
  • աղտ (կեղտ)՝ աղտոտ, և ախտ (հիվանդություն)՝ ախտորոշել,
  • ինչպես նաև՝ Աղթամար-ը՝ որպես աշխարհագրական անուն՝ կղզի, վանք, և Ախթամար-ը՝ որպես լեգենդ: